ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լևոն Արոնյանն ասել է՝ կվերադառնա, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի. Սերժ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ներկա է եղել մրցաշարի: Aysor.am-ի փոխանցմամբ` լրագրողները Սարգսյանից հետաքրքրվել են՝ որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ինչպե՞ս է վերաբերվում գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալու հանգամանքին:

Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ Արոնյանն իր հայտարարության մեջ բոլոր հարցերին պատասխանել է:

«Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Նա ասել է, որ խնդիրն օժանդակության մեջ չէ: Մնացածն իր հայտարարության մեջ կա», - ասաց Սերժ Սարգսյանը:

Հնարավո՞ր է, որ ՀՀ երրորդ նախագահի խորհրդով Լևոն Արոնյանը վերադառնա:

«Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում», - նշեց Սարգսյանը:

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular