ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր ՀՀ Քննչական կոմիտեի կողմից ստացել է ծանուցագիր, որից պարզ է դառնում, որ  իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու փաստի առթիվ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով եւ որոշում է կայացվել է Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։

Այդ նպատակով Վազգեն Մանուկյանը մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, կանչվել է ՀՀ Քննչական կոմիտե հարցաքննության՝ վերջինիս մեղադրանք առաջադրելու եւ որպես մեղադրյալ հարցաքննելու նպատակով։

Հ․Գ․

Վազգեն Մանուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները որեւէ ազդեցություն չեն կարող թողնել նրա սկզբունքների, քաղաքական պայքարի եւ մեր երկրին սպառնացող աղետը կանխելու գործում նրա վճռականության վրա»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular