ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 4)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բելոռուս՝ Միլիցիայի օր, Չինաստան՝ Ծառատնկման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1878 - ծնվել է ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը։

1893 - ծնվել է բանասեր և արևելագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանը։

1937- ծնվել է նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը։

1937 - ծնվել է հայտնի թերապևտ Էդուարդ Բաբայանը։

1940 - ծնվել է ֆիզիկոս Ռաֆայել Համբարձումյանը։

1941 - ծնվել է պատմաաշխարհագրագետ, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը։

1980 - վախճանվել է արձակագիր, լրագրող Վախթանգ Անանյանը։

1981 - ԱՍԱԼԱ-ի «Շահան Նաթալի» խմբի երկու անդամներ Փարիզի փողոցներից մեկում  կրակ են բացել և սպանել թուրքական դեսպանատան երեք աշխատակիցների, հետո ահաբեկիչները թաքնվել են։

1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիբանանի հետ։

2005 - Վրաստանի երիտասարդական կազմակերպությունների ազգային միությունը և Վրաստանի Հայկական միությունը Թբիլիսիում համատեղ «հաշտեցման երթ» են իրականացրել՝ փորձելով լուծել Հայ և Վրաց եկեղեցիների միջև Նորաշեն հայկական եկեղեցու շուրջ ծագած տարաձայնությունները:

2007 - Ադրբեջանի Փախստականների և բռնի տեղահանվածների օգնության միության նախագահ Տատյանա Չալաձեն դատի է տվել «Ռեալնի Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևին՝ նրան մեղադրելով «Խոջալուի ողբերգության զոհերի հիշատակը վիրավորելու» համար, քանի որ վերջինս գրել էր, որ զոհերի մի մասին սպանել են ադրբեջանցիները:

2008 - հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը առաջին անգամ պաշտպանել է աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը` հաղթելով Շենան Թեյլորին։

2008 - Մարտակերտի շփման գծում հայ և ադրբեջանական զինված ուժերի միջև տեղի է ունեցել ռազմական ընդհարում։

2008 - ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները ստորագրել են համատեղ հայտարարություն ներքաղաքական իրավիճակի մասին:

2009 - Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Բեգլարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետ:

2010 - ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի նախագծին:

2011 - վախճանվել է հայազգի գիտնական, Իրանի առաջին կին-պրոֆեսոր և Իրանի աստղագիտության պատմության մեջ առաջին արևային աստղադիտարանի և հեռադիտակի հիմնադիրը Ալենուշ Տերյանը։

2015 - «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մերձակայքում քրեական աշխարհի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել փոխհրաձգության, որի հետևանքով երեք մարդ է զոհվել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1152 - Ֆրիդրիխ 1-ին Շիկամորուսը դարձել է Գերմանիայի թագավոր։

1193 - վախճանվել է Եգիպտոսի և Սիրիայի քուրդ նշանավոր սուլթան, Այուբիդների տոհմի հիմնադիր Սալահ ադ Դինը։

1561 — իտալացի կարդինալ Կարլո Կարաֆան դարձել է վերջին կաթոլիկ առաջնորդը, որը մահվան է դատապարտվել Հռոմի պապի կողմից։

1678 - ծնվել է իտալացի երգահան, ջութակահար և դիրիժոր Անտոնիո Վիվալդին։

1789 — Նյու-Յորքում աշխատանքն է սկսել ԱՄՆ-ի առաջին կոնգրեսը, որով իսկ ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի առաջին սահմանադրությունը։

1791 - Վերմոնտը դարձել է ԱՄՆ-ի 14-րդ նահանգը։

1813 — ԱՄՆ-ում նախագահ Մեդիսոնի ինագուրացիայի ժամանակ  պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական ընդունելության ժամանակ մատուցվել է պաղպաղակ։

1832 - վախճանվել է ֆրանսիացի հնեաբան և լեզվաբան Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը։

1852 - վախճանվել է ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ Նիկոլայ Գոգոլը։

1872 - վախճանվել է դանիացի գրող Յոհանես Քարստեն Հաուխը։

1877 — ամերիկացի գյուտարար էմիլ Բերլիերը ստեղծել է միկրոֆոնը։

1880 — ամերիկյան «Նյու-Յորք Դեյլի Գրաֆիկ» թերթում առաջին անգամ տպագրվել է լուսանկարի կրկնօրինակ։

1916 - ծնվել է անգլիացի հոգեբան Հանս Յուրգեն Այզենկը։

1918 - Ատլանտյան օվկիանոսում, Բերմուդյան եռանկյու շրջանում անհետ կորել է «Ցիկլոպ» ռազմա-ծովային նավը, իսկ անձնակազմի 306 անդամները անհետ կորել են։

1921 — Աբխազիայում հաստատվել է սովետական իշխանություն, ստեղծվել է Աբխազական ԽՍՀ-ն։

1936 — իր առաջին թռիչքն է իրականացրել գերմանական «Հինդենբուրգ» դիլիժաբլը։

1951 - ծնվել է անգլիացի երգիչ, երաժիշտ Քրիս Ռին։

1955 — ոչ մեծ ճապոնական «Sony» ընկերությունը, հանդիսանալով նորեկ շուկայում, սկսել է գրպանի տրանզիստորային ռադիոընդունիչների արտադրություն։

1975 - Եղիսաբեթ 2-րդ թագուհին Չարլի Չապլինին շնորհել է ասպետի կոչում։

1980 - Ռոբերտ Մուգաբեն դարձել է Զիմբաբվեի առաջին սևամորթ վարչապետը։

2004 - Լոնդոնում ՖԻՖԱ-ն իր 100-ամյակին նվիրված հրապարակել է ֆուտբոլի արքա Պելեի կողմից կազմված 100 մեծագույն ֆուտբոլիստների ցանկը՝ ՖԻՖԱ-ի 100-ը։

2006 — գործարկվել է ցանցային «Одноклассники» նախագիծը։

2010 - վախճանվել է սովետական և աբխազական պետական և քաղաքական գործիչ, Աբխազիայի նախագահ Վլադիսլավ Արձինբան։

2012 - Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ ընտրվել է Ռուսաստանի նախագահ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular