ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական փորձագետը ԱՄՆ-ին է նշել որպես Հայաստանի և Վրաստանի հուզումների գլխավոր «լոբբիստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
nation-news.ru-ն գրում է, որ Հայաստանում մարդիկ պահանջում են վարչապետի և Նախարարների կաբինետի հրաժարականը և դեմ են, որ Փաշինյանը որոշում կայացնի և հեռացնի Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին իր պաշտոնից: Հարևան Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերը ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալման կապակցությամբ: Ցուցարարները հայտարարել են, որ բողոքի ակցիան կտևի այնքան ժամանակ, քանի դեռ երկրում ռեժիմը չի փոխվել, և բոլոր քաղբանտարկյալները ազատ չեն արձակվել:
 
Հայաստանի իրադարձությունները կարելի է անվանել իսկական տուրբուլենտություն, համոզված է Ալեքսեյ Լեոնկովը: Ըստ նրա` չորս երկրներ առավելագույն ուշադրությամբ են հետևում այդ երկրում կատարվածին՝ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և ԱՄՆ-ը: Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում խուսափել արյունահեղությունից, բաց հարց է, սադրիչներին ոչ ոք չեղյալ չի հայտարարել:
 
«Մոսկվան կոչ է արել իրավիճակը չդրդել բռնության, իսկ Անկարան և Վաշինգտոնը փաստացի հաստատում են Փաշինյանի այն խոսքերը, որ երկրում գրեթե հեղաշրջում է տեղի ունենում, և նրանք պատրաստ են ցուցաբերել ամեն տեսակի օգնություն: Ադրբեջանը նույնպես խառնվել է հարց հնչեցնելով. «Ինչու՞ է Ռուսաստանը մասնակցում հայկական բանակի վերածննդին»: Իբր չգիտի, որ Երևանի և Մոսկվայի միջև գոյություն ունեն պայմանագրեր ռազմատեխնիկական համագործակցության մասին: Հայաստանը միակ երկիրն է, որը Ռուսաստանից ստացել է «Իսկանդեր» համալիրներ», - ասել է Լեոնկովը։
 
Նա միաժամանակ նաև նշել է, որ Վրաստանին, ամենայն հավանականությամբ, ցնցումներ չեն սպասվում: Փորձագետը այն կարծիքին է, որ Վրաստանի իշխանությունները գտնվում են Միացյալ Նահանգների վերահսկողության տակ, և նրանք պատրաստվում են նոր ռազմական դաշինք ստեղծել հետխորհրդային երկրներից Ռուսաստանի սահմանների մոտ:
 
«Վրաստանում, հնարավոր է, որ թաքնված հեղաշրջում տեղի ունենա. որոշ քաղաքական գործիչներ փոխարինվեն: Վրացիները, հավանաբար, կհարմարվեն այդ իրավիճակին: Դժվար թե դա նրանց կյանքը շատ փոխի: Ամերիկացիները չեն ցանկանում սկսել «արյունալի շոու» Վրաստանում, ինչպես սովորաբար անում են «գունավոր հեղափոխությունների» ընթացքում: Նրանք արդեն շատ շահաբաժիններ են ստացել: Վրաստանն այժմ դիրքավորվում է որպես նոր ռազմական դաշինքի անդամ երկիր Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին: Այդ դաշինքը հստակորեն ուղղված է Ռուսաստանի դեմ», - ասաց Լեոնկովը:
 
Ավելի վաղ, նա նշել էր, որ Վրաստանում և Հայաստանում առկա զգալի «տատանումները» սերտորեն կապված են ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի իշխանության գալու հետ:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular