ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե լինեն արտահերթ ընտրություններ, կմասնակցեմ». Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի հանրապետության վարչապետի արտահերթ ընտրություններին, եթե դրանք տեղի ունենան: Այս մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Եթե լինեն արտահերթ ընտրություններ, ես կմասնակցեմ: Կարծում եմ, որ բավականաչափ փորձ ունեմ: Համոզվա՞ծ եմ իմ հաղթանակում: Համենայն դեպս, ընտրություններում դեռ պարտված չկամ»,-ասել է Քոչարյանը:

Սակայն, Քոչարյանի խոսքերով, արտահերթ ընտրությունների համար կա միայն մեկ իրավական մեխանիզմ. Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ապա նրա խմբակցությունը պետք է երկու անգամ չընտրի նոր վարչապետ: Դրանից հետո մեկնարկում է արտահերթ ընտրությունների գործընթացը:

Քոչարյանը նաև ավելացրել է, որ մտադիր չէ ստեղծել քաղաքական կուսակցություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular