ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փետրվարին կրկին գնաճ է արձանագրվել. ինչն է թանկացել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այս տարվա փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի ի 0.6 տոկոս գնաճ: Իսկ ահա ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը թանկացել են 2.4 տոկոսով: Բանջարեղենի շուկայում փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է 2.9 տոկոս գնաճ: Թանկացում արձանագրվել է նաեւ ոչ պարենային ապրանքների շուկայում. այստեղ մեկ ամսվա ընթացքում գրանցվել է 1 տոկոս գնաճ: Օրինակ, փետրվարին հունվարի համեմատ թանկացել են գորգերը, ապակե ամանեղենը, կահույքը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ կոշիկի շուկայում արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ: Իսկ հագուստը թանկացել է 1.5 տոկոսով: Ի դեպ, տեղեկացնենք, որ բավականին թանկացել են մաքրող, լվացող միջոցները. այս շուկայում արձանագրվել է 2 տոկոսի չափով գնաճ: Մասնագետների խոսքերով, հագուստի, կոշիկի եւ մաքրող, լվացող միջոցների թանկացման պատճառը թուրքական ապրանքների ներմուծման 6-ամսյա արգելքն է: Օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խորհրդարանում հայտարարեց, որ մտադիր է հանդես գալ այն երկարացնելու առաջարկով։ Բացի այս, փետրվարին հունվարի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 2.3 տոկոսով։ Հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում է 410 դրամով, պերմիումը՝ 430 դրամով: Միայն նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ բենզինի շուկայում արձանագրվել է 5.4 տոկոս գնաճ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular