ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ»․ Հիմա էլ որոշել են դատական համակարգը քանդել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանական մեծամասնությունը երեկ տապալեց վճռաբեկ դատարա­նի դատավորի թեկնածուների ընտ­րությունը: Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Սյունի­քի մարզի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, պատգամավորները պետք է ընտրություն կատարեին մյուս երկու թեկնածուների միջեւ: Սակայն անցած երկու օրերին իմքայլականները քննարկե­ցին ոչ թե թեկնածուներին, այլ՝ Աժ-ում նրանց ներկայացրած ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հարցը: Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց՝ չեն ընտրելու ներկայացված թեկնածուներից ոչ մեկին:

«Այս քայլով «Իմ քայլը» խմբակցությունը դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնա­ծուների նկատմամբ, որոնց մեծագույն ակնածանքով ենք վերաբերվում, այլ որպես վերաբերմունք ԲԴԽ նախագահի գործունեության եւ հայտարարություննե­րի վերաբերյալ»,- ասաց նա: Ընտրությա­նը իշխող խմբակցությունը չմասնակցեց Առնվազն ծիծաղելի է, երբ դատական իշխանությունը բարեփոխելուց, դա­տարանների ծանրաբեռնվածությունը բեռնաթափելուց, դատական անկա­խությունից խոսող իշխանությունը ԲԴԽ նախագահի «ինադու» չի համալրում վճռաբեկ դատարանի կազմը: Այս իշխա­նությունների կողմից պետական ինստի­տուտները կազմաքանդելու աղետալի գործելաոճը նորանոր դրսեւորումևեր է ստանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular