Պատմության այս օրը (մարտի 5)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իրան՝ Ծառ տնկելու օր, Ադրբեջան՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օր, Ղրղզստան՝ Դատական համակարգի աշխատողների օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1909 - վախճանվել է նշանավոր աշուղ Ջիվանին։
1873 - ծնվել է բանասեր, հրատարակիչ Թեոդիկը(Թեոդորոս Լապճինճյան)։
1905 - ծնվել է քիմիկոս, դոկտոր Սերոբեր Եղիկյանը։
1927 - Բեյրութում հրատարակվել է «Ազդակ» շաբաթաթերթը, որը հետագայում դարձել է օրաթերթ։
1932 - ծնվել է նկարիչ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը։
1959 - ծնվել է հասարակական, քաղաքական և զինվորական գործիչ, ՀՀ Պաշտպանության նախարար, վարչապետ, Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանը։
1962 - ծնվել է ֆրանսահայ դերասան, «Արամ», «Արարատ» ֆիլմերի գլխավոր դերակատար Սիմոն Աբգարյանը։
2003 - Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ վերընտրվել է Հայաստանի նախագահ։
2007 - IBF եւ IBO վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը պաշտպանել է իր տիտղոսը՝ պարտության մատնելով աշխարհի նախկին չեմպիոն մեքսիկացի Վիկտոր Բուրգոսին, որը մենամարտից հետո հայտնվել է հիվանդանոցում:
2010 - Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հանդես է եկել Էմիր Կուստուրիցան իր The No Smoking Orchestra խմբով:
2013 - Որպես էպոսագետ ներկայացող նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը կալանավորվել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի առնչությամբ:
2015 - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ որոշում է կայացրել այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ և վայր դնել կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1133 - ծնվել է Անգլիայի թագավոր Հենրի 2-րդ Պլանտագենետը։
1512 - ծնվել է ֆլամանդցի քարտեզագիր, մաթեմատիկոս, փիլիսոփա Գերհարդ Մերկատորը։
1534 - վախճանվել է իտալացի նկարիչ Կորեջիոն։
1558 — բժիշկ Ֆրանցիսկո Ֆերնանդեսը Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-րդի կողմից ուղարկվել է Մեքսիկա եվրոպացիներին անհայտ բույսերը և սնունդը ուսումնասիրելու համար։ Այդ օրը համարվում է Եվրոպայում ծխախոտի հայտնման օր։
1770 — տեղի է ունեցել «Բոստոնյան սպանդը»․Բոստոնում անկարգությունների ժամանական գլիացի զինվորները կրակեն բացել քաղաքի բնակիչների ուղղությամբ, որի արդյունքում զոհվել է հինգ մարդ։
1792 — Ֆրանսիայի հեղափոխական կառավարությունը փակել է Սորբոնի համալսարանը և երկրի բոլոր թեոլոգիական ֆակուլտետները։
1827 - վախճանվել է իտալացի ֆիզիկոս և քիմիկոս Ալեսանդրո Վոլտան, որի պատվին է կոչվել Վոլտ չափման միավորը։
1854 - ծնվել է լոնդոնցի կին գործարար Ռութ Բելվիլը, որն իր հաճախորդներին ժամանակ է վաճառել։
1868 — Անգլիայում արտոնագրվել է ստեպլերը։
1871 - ծնվել է հրեական ծագումով գերմանացի տնտեսագետ և փիլիսոփա Ռոզա Լուքսեմբուրգը։
1933 - Ադոլֆ Հիտլերի նացիստական կուսակցությունը Գերմանիայի Ռայխսթագի ընտրություններում հավաքել է ձայների 43.9%-ը։
1940 - Սովետական ղեկավարությունն արձակել է 25700 լեհական մտավորականների կոտորած իրականացնելու հրաման։
1946 - Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Ֆուլտոն քաղաքում ելույթի ժամանակ արտասանված ճառում ասել է, որ Եվրոպայի վրա իջել է «երկաթյա վարագույր»։ Սկսվել է «Սառը պատերազմը»։
1913 - ծնվել է հնդիկ դասական երգչուհի Գանգուբայ Հանգալը։
1940 - վախճանվել է ռուս կոմպոզիտոր, թավջութակահար, ավելի ուշ՝ կառավարիչ, արդյունաբերող և գործարար Ալեքսեյ Դավիդովը։
1947- վախճանվել է իտալացի դաշնակահար, կոմպոզիտոր Ալֆրեդո Կազելլան։
1953 - վախճանվել է ռուս նշանավոր կոմպոզիտոր և դաշնակահար Սերգեյ Պրոկոֆևը։
1953 - վախճանվել է խորհրդային քաղաքական գործիչ, ԽՍՀՄ երկրորդ ղեկավար Իոսիֆ Ստալինը։
1958 - կատարվել է Յակ-28 ինքնաթիռի առաջին թռիչքը։
1979 - ամերիկյան Վոյաջեր-1 տիեզերանավը իրականացրել է Յուպիտեր մոլորակին առավելագույն մոտեցումը։
1989 — «Disney Channel» հեռուստաալիքով կայացել է «Չիպն ու Դեյլին շտապում են օգնության» մուլտսերիալի պրիմերան։
1997 — մեկ քառորդ դար անց Հարավային և Հյուսիսային Կորեաները նստել են բանակցությունների սեղանի շուրջ։
2000 — աշխարհում առաջին անգամ անգլիացի գիտնականները իրականացրել են խոզերի կլոնավորման հաջողված օպերացիա։
2013 - վախճանվել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը