ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկա կառավարողները փորձում են սեփական ցանկություններով կարել սահմանադրությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ներքաղաքական լարված իրավիճակի մասին 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։

- Պարոն Սարոյան, ՀՀ նախագահը  հայտարարեց, որ չի ստորագրելու Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը, նաև այդ հարցով դիմելու է ՍԴ։ Իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում:

— Քաղաքական իրավիճակը նույն լարված իրավիճակն է, նույն ճգնաժամն է և օդում կախված է, երբ որ քաղաքական միավորները, ըստ էության, պատային իրավիճակում են գտնվում։ Սա է ընդհանուր իրավիճակը։

- Քաղաքացիների մի մասը հրապարակում է, մյուս մասը Բաղրամյան պողոտայում, իսկ երրորդ մասը մերժում է և՛ ներկաներին, և՛ հներին՝ սպասելով նոր ուժի։ Եթե լինի այդ երրորդ ուժը, որը կղեկավարի երկիրը, ո՞ր կետից պետք է սկսի իր կառավարումը և ի՞նչ ճանապարհով պետք է լուծի ստեղծված խնդիրները։

—  Խնդիրը այն է, որ դեռ այդ ճանապարհը չկա, որ ինչ-որ երկրում պետական կառավրում լինի և եթե լինի դրանից հետո ինչպես կսկսի դա երկրորդ հարցն է։ Մենք դեռ առաջին խնդիրը չենք կարողանում լուծել հիմա քննարկենք, թե ինչպես պետք է հարցը լուծել։ Հարցը լուծելու համար պետական կառավարում պետք է վերագործարկվի, այսինքն պետական ինստիտուտները սկսեն աշխատել։ Աշխատելու համար վստահություն է պետք, մասնագիտական կարողություններ են պետք և մինչև այդպիսի կառավարում ստանալը  նախ պետք է ստեղծված իրավիճակից դուրս գալ։ Այս իրավիճակից դուրս գալ չի լինում, ամբողջ խնդիրը սա է։ Չի լինում, որովհետև մտածողության հետ կապված խնդիրներ կան, կամքի հետ կապված խնդիրներ կան, գիտելիքների հետ կապված խնդիրներ կան։ Մենք արձանագրել ենք այն իրավիճակը, որ մեր քաղաքական գործընթացի մասնակիցները, ըստ էության, անտաղանդ են այդպիսի իրավիճակում ելքեր առաջարկելու և այդ ելքերը կյանքի կոչելու համար։

- Վարչապետը մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ խոսեց սահմանադրական փոփոխությունների և կիսանախագահական կառավարման մոդելի անցնելու անհրաժեշտության մասին: Ձեր կարծիքով, Հայաստանի պարագայում արդյո՞ք կիսանախագահական մոդելը նախընտրելի է և ինչո՞ւ:

— Կիսանախագահական մոդելը նախընտրելի է, քանի որ այն շատ ավելի համահունչ է մեր քաղաքական մշակույթին։ Եվ կա արդեն որոշակի տասնամյակների փորձ, որոնք տեսանելի են դարձնում այս մոդելի ընթացքը։ Բայց մի բան է, երբ որ մարդիկ կամ կառավարողները ասում են կիսանախագահական, բայց դրա բովանդակությունը լցնում են, լրիվ այլ պարունակությամբ։ Այնպես որ, ընդհանուր առմամբ, կիսանախագահական կառավարման մոդելը հարիր է մեզ բայց շատ ավելի էական է, թե ինչպես է լինելու դա։ Ներկա կառավարողները դա ըստ իրենց պատկերացումների են լցնելու, ըստ իրենց շահերի են լցնելու և նորից մենք չենք ունենալու այնպիսի սահմանադրություն, որ քաղաքական վայրիվերումների տեղիք չի տա։ Դա ցույց է տալիս ներկա կառավարողների առկա մտադրությունները այս սուպերվարչապետական կառավարման համակարգը պահելու հետ կապված իրենք ցույց են տվել իրենց շահագրգռությունը ամեն գնով, ըստ սեփական ցանկությունների կարել սահմանադրությունը։

- Ըստ ձեզ, նախագահին հաջողվում է ապահովել հանրային համերաշխություն։

— Դե շատ քիչ չափով է կարողանում և, ըստ էությա,ն շատ բարակ թել է և այդ թելը առայժմ չի փոխվում և ինքը կարողանում է ինչ-որ առումով հավասարակշռություն պահպանել և բոլոր միավորների հետ կոնսուլտացիաներ ունենալ, հաշվի առնելով բոլորի կարծիքները, մտքերը։ Բայց դա շատ բարակ թել է և երբևէ կարող է կտրվել։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular