ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամոթ զգո՞ւմ եք, որ Թուրքիան աջակցում է Նիկոլ Փաշինյանին. հարց՝ «Իմ քայլի» պատգամավորներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դուք ի՞նչ զգացողություններ եք ունենում, երբ տեղեկանում եք, որ Թուրքիայի նախագահը, նաեւ թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունը աջակցում է Հայաստանի վարչպետին, ձեր թիմի ղեկավարին, դուք ամոթ զգո՞ւմ եք: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հարց ուղղվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:

Ի պատասխան «Իմ քայլից» Հայկ Կոնջորյանն ասաց. «Մենք հասկանում ենք, որ այն երկրի ղեկավարը, որն անում է այդ հայտարարությունը, ինչ նպատակներով է դա անում, որպեսզի այդ հայտարարությունը ինչ ռեզոնանս առաջացնի Հայաստանում եւ ինչպես շահարկվի ՀՀ-ում: Ակնհայտ է, որ այդ հայտարարության թիրախն այն է, որ ՀՀ-ում որոշ ուժեր դա օգտագործեն եւ առաջին հերթին հարվածեն իշխանություններին ու վարչապետին:

«Իմ քայլից» Սուրեն Գրիգորյանն էլ դիմելով լրագրողին ասաց. «Եթե դուք ամոթի զգացում ունեք այդ հայտարարությունների առումով, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդպիսի հայտարարությունների հվնկանությունն էականորեն կնվազի, երբ որ Թուրքիայում եւ այլ պետություններում կտեսնեն, որ այդ հայտարարությունները Հայաստանում, այդ թվում լրագրողների կողմից հարցերի տեսքով չեն դառնում  ներքաղաքական օրակարգ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular