ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիտվացի մշակութային գործիչներն Ադրբեջանին կոչ են արել արագացնել ռազմագերիների վերադարձը Հայաստան

ՄՇԱԿՈՒՅԹ

Լիտվացի հայտնի կինոռեժիսոր և պրոդյուսեր Կեշտուտիս Դրազդաուսկասն (Kestutis Drazdauskas) «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է Լիտվայի ականավոր մտավորականների հայտարարությունը, որով նրանք կոչ են անում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում  է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, տեքստում ասվում է. «Մենք՝ Լիտվայի Հանրապետության մշակութային գործիչներս, միանալով փետրվարի 8-ին Լիտվայի խորհրդարանի (Սեյմաս) Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամների հայտարարությանը, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին խոչընդոտներ չստեղծել Ղարաբաղյան երրորդ պատերազմի զոհերի աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակման գործընթացներում ու վերջիններիս անհապաղ վերադարձնել Հայաստան: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի բոլոր գերիներն արդեն վերադարձվել են:

Կոչ ենք անում նաև առաջադեմ միջազգային հանրությանը միանալու մարդասիրական այս նախաձեռնությանը և սատարել Արցախում վերջին պատերազմից հետո ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը»:

Հայտարարությանը միացել են թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, լուսանկարիչ, դիվանագետ Բուդրայտիս Յուոզասը, կոմպոզիտոր Կալցոնաս Բենհարդասը, կինոռեժիսոր և պրոդյուսեր Դրազդաուսկաս Կեշտուտիսը, օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը, թատրոնի և օպերայի ռեժիսոր, պրոդյուսեր Իբելհաուպտայտե Դալիան, նկարիչ Էիդրիգեվիչյուս Ստասյսը, ռեժիսոր, դրամատուրգ, նկարիչ Կորշչունովաս Օսկարասը, բանաստեղծ, հրապարակախոս, թատրոնի և կինոյի ռեժիսոր, մանկագիր Լանդսբերգիս Վ. Վիտաուտասը, երաժիշտ, պրոդյուսեր, դերասան Մամոնտովաս Անդրիուսը, կինոռեժիսոր և պրոդյուսեր Մատելիս Արունասը, դերասանուհի Մայնելիտե Վայվան, օպերային երգչուհի Միշկունայտե Վիկտորիան, դաշնակահար, կոմպոզիտոր Շիաուչյուլիս Սաուլիուսը, կինոռեժիսոր Ստոնիս Աուդրիուսը, թատրոնի և կինոյի դերասան, թատրոնի ուսուցիչ

Ստորպիրշտիս Գեդիմինասը, կինոռեժիսոր Յեվդոկիմովաս Արթուրասը, դերասան, ռեժիսոր Վաչերսկիս Ադոլֆասը, բանաստեղծ, հրապարակախոս, մեկնաբան, գրականագետ, պրոֆեսոր Վենցլովա Թոմասը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular