ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս ամբողջ գործընթացը քաղաքական էր՝ կազմակերպված Նիկոլ Փաշինյանի կողմից. Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-քարտուղար Արա Սաղաթելյանը հայտարարեց, որ դատական ամբողջ գործընթացն անհիմն էր։

«Այս ամբողջ գործընթացը քաղաքական էր՝ կազմակերպված, նպատակաուղղված երկրի իշխանության կողմից, մասնավորապես՝ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի»,- նշեց Արա Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ Առաջին ատյանի դատարանում վարույթ իրականացնող մարմնի քննիչն ամբողջ նիստի ընթացքում փորձում էր մոլորեցնել դատարանին, «ներկայացվում էին աղճատված տվյալներ, ընդհուպ աղճատվել էր գաղտնալսումը»։

«Ես ասում եմ մի բան, իրենք թղթով ներկայացնում են մի ուրիշ բան, կարծես թե դատարանն էլ դեմ չէր մոլորեցվելուն, այդպես ես հայտնվեցի ՔԿՀ-ում»,- քրեակատարողական հիմնարկում իր հայտնվելու պատմությունը կարճ ներկայացրեց Սաղաթելյանը։

ՀիշեցնենքԱրա Սաղաթելյանը րոպեներ առաջ ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել բավարարել ԱԱԾ միջնորդությունն ու 2 ամսով կալանավորել Արա Սաղաթելյանին։

Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։

Այս նույն գործով կալանավորված է Սաղաթելյանի ընկեր Արամ Սարգսյանը, իսկ Մհեր Ավագյանն ու քաղաքագետ Կարեն Բեքարյանն ազատ են արձակվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular