ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի բանկերում ավանդների ու վարկերի ցուցանիշները կրկին նվազել են

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արցախում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների համաձայն` 2021 թվականի մարտի  1-ի դրությամբ վարկային ներդրումները կազմել են 141 միլիարդ 305,5 միլիոն ՀՀ դրամ, 2020 թվականի նույն ժամանակահատվածի՝ 194 միլիարդ 846,1 միլիոն դրամի փոխարեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից:

Հրապարակված տեղեկագրի համաձայն՝ այս տարվա մարտին վարկային ներդրումների ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 35,8 տոկոսով, իսկ 2021 թ. հունվարի համեմատ՝ 35 տոկոսով: Մարտի 1-ի դրությամբ ժամկետանց վարկերը կազմել են   1 միլիարդ 466,6 մլն դրամ անցած տարվա նույն ժամանակահատվածի՝ 788 մլն դրամի և նախորդ ամսվա՝  898,1 մլն դրամի փոխարեն:   

Բանկերի երկարաձգված վարկերի ծավալը մարտի 1-ի դրությամբ կազմել է 14 միլիարդ 658,3 մլն դրամ՝ դրամ, փետրվարի՝ 11 մլրդ 976,1 մլն դրամի և 2020 թվականի մարտի 1-ին արձանագրված՝  399,7 մլն դրամի փոխարեն: Թվային տվյալները համաձայն՝ նախորդ տարվա մարտի համեմատությամբ՝ երկարաձգված վարկերի ծավալն աճել է 36.7 անգամ:    Վարկերի ընդհանուր ծավալն այս տարվա մարտի 1-ի դրությամբ կազմել է 141 միլիարդ 305,5 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 196 մլրդ 33,8 մլն դրամի փոխարեն (ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 27,9 տոկոսով, իսկ փետրվարի նկատմամբ՝ 10,1 տոկոսով):

Արցախյան բանկերում և մասնաճյուղերում՝ կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից բանկերում ներգրավված ավանդները կազմել են 121 մլրդ 103,1 մլն դրամ, 2020թ. մարտի 1-ի՝ 132 մլրդ 832,4 մլն դրամի փոխարեն (ցուցանիշը նախորդ տարվա համեմատ  նվազել է  8,8 տոկոսով, անցած ամսվա համեմատ՝(121 մլրդ 73,4 մլն դրամ) գրեթե նույնն է մնացել):

   
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular