ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատգամավորների նկարներով ծաղկեպսակներ ու դագաղներ դնելն ավելացնում է լարվածությունը ճգնաժամային իրավիճակում. Թաթոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է արել.

 

«ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների տների կամ շենքերի մոտ վերջին օրերին տեղադրվել են ծաղկեպսակներ ու դագաղներ այդ պատգամավորների նկարներով: Սրա հետ կապված՝ արձանագրվել են հանրային որոշ քննարկումներ, որոնք նկատի ունենալով 2018թ. նույն երևույթները` հղում են անում «բումերանգի օրենքին»:

Այն, որ այս արատավոր երևույթները տեղի են ունեցել 2018թ., չի նշանակում, թե նույնը պետք է անել հիմա: Հակառակ դեպքում մենք կհայտնվենք այնպիսի վտանգավոր փակ շղթայի մեջ, որ ամեն անգամ նույն արատավոր երևույթը կարող է կրկնվել` հղում անելով «բումերանգի օրենքին» կամ դա անելով «վրեժի» զգացումից դրդված:

Նշվածը Մարդու իրավունքների պաշտպանը նույն սկզբունքով անթույլատրելի է գնահատել նաև 2018թ.:

Մասնավորապես, այդ ժամանակ է Պաշտպանը նաև նշել, որ նման արարքները ոտնահարում են մարդու, նրա ընտանիքի արժանապատվությունը, խաթարում են մարդու ընտանեկան ու մասնավոր կյանքը: Դրանք պարունակում են բռնության սադրանքի տարրեր ու կարող են խախտել են մարդու, նրա ընտանիքի հոգեկան վիճակը:

Այս ամենը միայն ավելացնում է լարվածությունը առանց այն էլ բարդ ու ճգնաժամային իրավիճակում:

Մեր երկրում բոլոր իրադարձությունների զարգացումը պետք է ապահովվի մարդու արժանապատվության, նրա իրավունքների նկատմամբ հարգանքի ճանապարհով»:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular