ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դաշնակցության դեմ կեղտոտ քարոզչությունը նոր թափ է հավաքում. էս գլխից ասեմ, որ չի ստացվելու, ձեզ և ձեր տերերին մաքրելու ենք մեր հայրենիքից և ստեղծենք ազգային պետություն. Ի. Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դաշնակցության դեմ կեղտոտ քարոզչությունը նոր թափ է հավաքում, այդ գործին ամբողջ պատերազմի ընթացքում և հետո լծված էր թուրք-ադրբեջանական մամուլը, այժմ նրանց միացել են Հայաստանում թուրքական շահերը սպասարկող որոշ խմբեր և անհատներ , ովքեր կեղծ կայքերով և էջերով Դաշնակցության մասին վարկաբեկիչ, սուտ նյութեր են տարածում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը.

«Ինձ համար հասկանալի է այս օրերին Դաշնակցության դեմ թուրքահպատակների սկսած արշավը, իրենք լավ գիտեն ՀՅԴ-ի դերը ազգային դիմադրողականության պահպանման և ազգային շահերն առաջ տանելու գործում, ուստի իրենք Հայաստանում պետք է թուլացնեն և վարկաբեկեն ազգային ուժերին՝ իրենց նպատակներին հասնելու համար:

Էս գլխից ասեմ, որ չի ստացվելու. ձեզ և ձեր տերերին մաքրելու ենք մեր հայրենիքից և ստեղծենք ազգային պետություն:

Հ.Գ Պահանջում եմ ԱԱԾ֊ից՝ բացահայտել այս անհայրենիք, անսրբություն անբարոյականի զավակներին և կանչել պատասխանատվության»,-գրել է Սաղաթելյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular