ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս բալետի պարուհին Չայկովսկիի բալետից հատված է կատարել սառցաշերտի վրա՝ 15 աստիճան ցրտի պայմաններում (տեսանյութ)

ՄՇԱԿՈՒՅԹ

Բրիտանական BBC լրատվականը հրապարակել է տեսանյութ, որում ռուս բալետի պարուհին պարում է սառցակալած Ֆիննական ծոցում։

Մարիինյան թատրոնի պարուհի Իլմիրա Բագրաուտինովան կատարում է Չայկովսկիի «Կարապի լիճ» բալետից մի հատված։ Այսպիսով պարուհին իր բողոքն է արտահայտել Սանկտ Պետերբուրգից 100 կմ դեպի արևմուտք գտնվող Բատարեյնայա ծովածոցում նավահանգիստ կառուցելու որոշման դեմ։ Պարուհին բալետի տեսարանը կատարել է -15 աստիճանի պայմաններում՝  ներկայացման համար նախատեսված թեթև զգեստով։

BBC լրատվականի թղթակից Կատերինա Խինկուլովային տված հարցազրույցի ընթացքում պարուհին նշել է, որ հույս ունի այսպիսով փրկել իրական կարապներին, որոնք բույն են դնում ծովածոցում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular