ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկարան Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել ռուսական C-400-ների գնման պատճառով Թուրքիայի վրա գործադրվող ճնշումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից Անկարայի նկատմամբ ռուսական C-400 հակաօդային պաշտպանության կայաններ գնելու համար գործադրված ճնշումը պետք է նվազեցվի, հայտնում է Ahval-ը։

ԱՄՆ-ն պետք է փոխզիջման գնա և խթանի ռազմավարական հարաբերությունները ՆԱՏՕ-ի իր դաշնակցի հետ, երկուշաբթի Bloomberg-ի հրապարակված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը:

Պենտագոնը և Պետդեպարտամենտը կոչ են արել Թուրքիային հրաժարվել 2019 թվականին Ռուսաստանից գնված զենքից և չեղարկել նոր խմբաքանակը գնելու ծրագրերը՝ ասելով, որ համակարգը կարող է ՆԱՏՕ-ի պաշտպանական ոլորտի՝ ներառյալ նոր F-35 կործանիչի վերաբերյալ տեղեկատվություն հավաքել:

«ԱՄՆ-ն պետք է հասկանա Թուրքիայի անվտանգային շահերը», - նշել է Քալընը և հավելել, – «Մենք ցանկանում ենք տեսնել մեր դաշնակիցների կոնկրետ գործողությունները»:

Թուրքիան կոչ է արել Միացյալ Նահանգներին բանակցություններ սկսել այն հանգամանքների շուրջ, որոնց դեպքում կարող են տեղակայվել և կիրառվել ռուսական հրթիռները: Պաշտոնական Անկարան նշել է, որ ցանկացած գործարքի շրջանակներում Վաշինգտոնը պետք է դադարի աջակցել քուրդ զինյալներին Սիրիայում՝ շեշտելով, որ գրոհայիններն անբաժան են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունից»:

«Մեր հարաբերությունները կարող են շատ կառուցողական լինել», – շեշտել է Քալընը։

Ավելի վաղ, ինչես տեղեկացրել է Tert.am–ը, Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին ասել էր․ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապագայում «ինչ-որ պահի» կզանգի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին»։

Նշենք, որ Էրդողանը կարողացել է բարեկամական հարաբերություններ հաստատել ԱՄՆ–ի բոլոր նախկին նախագահների հետ՝ 2002 թվականին իշխանության գալուց ի վեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular