ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարգելի ընդդիմադիր խմբակցություններ, ինչո՞ւ չեք նախաձեռնում քննիչ հանձնաժողովի ստեղծում, մի՛ հապաղեք. Գևորգ Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.

«Լավ ի՞նչ իրավական հիմքով և ինչի՞ դիմաց են շարունակվում Ազգային ժողովի սահմանադրական կարգավիճակի շրջանցմամբ՝ պետական սահմանի ապօրինի գծանշումների անվան տակ տարածքների զիջումներն ու անվտանգության կորուստը։

Միթե՞ սրա հակասահմանադրականությունը միայն Մարդու իրավունքների պաշտպանն է նկատում ու մտահոգված։ Հարգելի ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՚Ր, ինչո՞ւ չեք նախաձեռնում քննիչ հանձնաժողովի ստեղծում, դրա համար մեծամասնության համաձայնությունը պետք չէ, այն ստեղծվում է իրավունքի ուժով։

Միայն թե հղում չանեք Սահմանադրության 108-րդ հոդվածի 4-րդ մասի վրա, քանզի սրանք միայն պաշտպանության և անվտանգության ոլորտներ չեն, սա առնվազն միջազգային պայմանագրերը խորհրդարանում վավերացնելու ասպեկտ է։

Նույնիսկ եթե պայմանականորեն այս ամենը դիտարկենք, որպես զուտ պաշտպանության և անվտանգության ոլորտներ, ինչո՞ւ չեք փորձում իրավասու հանձնաժողովին պարտադրել զբաղվելու իր անմիջական առաքելությամբ, երբ դրա համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջը։

Ցանկացած քայլ, ցանկացած միջոց պետք է ձեռնարկել այս գրեթե անդառնալի զարգացումները կանխելու համար, խնդրում ենք, մի հապաղեք, մի մոռացեք, որ հենց այդ տարածքների բնակիչներն են առավել հակված լինելու արտագաղթի…»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular