ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ կինն այսօր էլ չի խոնարհվելու կորստյան ցավի առջև, չի ընկրկելու ու չի հանձնվելու․ Գագիկ Ծառուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր, Այսօր Կանանց միջազգային տոնն է. Հատկապես մեր երկրի համար ծանրագույն այս ժամանակահատվածում է՛լ ավելի անգնահատելի է դառնում այն առաքելությունը, որն ունի հայ կինը: Այս մասին Մարտի 8-ի իր շնորհավորանքում նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա, նաեւ նշել է. «Հայ ժողովրդի բազմադարյա պատմության ընթացքում մշտապես մեծ է եղել ձեր դերակատարումը մեր պետականության կերտման, ազգի հարատևման, մեր ձեռքբերումների ու հաղթանակների ճանապարհին:

Առանձնահատուկ խոնարհումս եմ հայտնում հանուն հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոսների մայրերին և կանանց: Գիտեմ, որ կորստի ցավն անասելի մեծ է, բայց դուք պարտավոր եք ուժեղ լինել հանուն ձեր որդիների հիշատակի և նրանց սերունդների ապագայի: Դուք եղել ու շարունակելու եք լինել հայ ընտանիքի հիմնասյունը և այսօր էլ ունեք նույն առաքելությունը՝ շենացնել ու վառ պահել հայի օջախը, մեր կորցրած հաղթանակը հետ բերող սերունդներ ժառանգել հայրենիքին:

Այսօր ես ուզում եմ աշխարհի բոլոր հայ մայրերին և քույրերին մեկ բարեմաղթանք հղել՝ թող հաջորդող բոլոր գարունները խաղաղ լինեն:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular