ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան ռմբակոծիչները մոտեցել են Իրանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկյան B-52 ռազմավարական ռմբակոծիչները ԱՄՆ տարածքից թռիչք են կատարել դեպի Իրանի հարավային սահմաններ և հետ եկել։

Ինչպես հաղորդում է Vesti.ru–ն, թռիչքին հետևել են ամերիկյան ու բրիտանական ավիադիտորդները, որոնք ռմբակոծիչների երթուղուն հետևել են տրանսպոնդերների ազդանշաններով:

Հրթիռակիրները նկատվել են Ջիբրալթարի, Միջերկրական ծովի, Իսրայելի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի վրա:

Նշվում է, որ առաքելությունն ակնհայտորեն ուժերի ցուցադրում է եղել: Սա վերջին չորս ամսվա ընթացքում ամերիկյան ռմբակոծիչների արդեն յոթերորդ նմանատիպ թռիչքն Է, որն ապահովել են օդանավ-լիցքավորիչները, Մերձավոր Արևելքի վրայով թռիչքի ժամանակ ռմբակոծիչներին ուղեկցել են F-16 կործանիչները։

Վերջին անգամ B-52H զույգը նման թռիչք էր կատարել այս տարվա հունվարին։

Ֆրանսիական ռազմական օգնությունը Հայաստանին. ի՞նչ է թաքնված դրա հետևում

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 5-ին երկարացրեց դեռ 1995 թվականին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Սպիտակ տան հաղորդագրության մեջ ասվում էր, որ Իրանի քաղաքականությունն ու գործողությունները շարունակում են սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular