ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում իշխանությունների ձևավորման գործընթացը բացառապես ժողովրդավարական ճանապարհով է տեղի ունենալու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտախորհրդարանական ընդդիմությունը պահանջում է առանց ընտրությունների ձևավորել ժամանակավոր իշխանություն, որը պարտավորվելու է երկրի կայունացման որոշակի փուլից հետո անցկացնել ընտրություններ: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

—Պարոն Ղևոնդյան, ի ՞նչ եք կարծում ընդդիմությանը կհաջողվի՞ հասնել այդ ժամանակավոր իշխանության ձևավորմանը:

— Ես համաձայն չեմ, որ արտախորհրդարանական ընդդիմությունն է դա պահանջում, այլ դա պահանջում է ընդհամենը արտախորհրդարանական ընդդիմության մի հատվածը, որը չունի ընդհանրապես ժողովրդական աջակցություն և ցանկացած, նորմալ, թափանցիկ ընտրությունների դեպքում հնարավորություն չի ունենալու իշխանության հայտ ներկայացնել, այդ պատճառով էլ նրանք չեն ցանկանում ժողովրդավարական ճանապարհով գործընթացներ, այլ ցանկանում են ուղղակի իշխանությունը վերցնել, տալ իրենց և դրանից հետո մենք տեսել են տասնյակ տարիներ, թե ինչպես են կատարվել ընտրությունները, նույն ձևով կանցնեն ընտրությունները և կվերընտրվեն։ Ես չեմ կարծում, որ դա հնարավոր է, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին արդեն բավականին գիտակից է, 2018 թվականը դա ցույց տվեց և Հայաստանի քաղաքացին տեր է իր որոշմանը և դրանից հետո Հայաստանում իշխանությունների ձևավորման գործընթացը բացառապես ժողովրդավարական ճանապարհով է տեղի ունենալու։

— Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել ասուլիսով, որտեղ խոսել է ներքաղաքական  իրավիճակի և պատերազմում պարտության մասին, նա նաև հայտարարել է, որ վերադառնալու է մեծ քաղաքականություն, ի՞նչ եք կարծում, եթե ընտրություններ լինեն, ժողովուրդն իրենց ձայն կտա՞: 

— Ոչ, բացարձակապես ես չեմ կարծում, որ երկրորդ նախագահը հնարավորություն ունի որևէ դեպքում իշխանություն ստանալու։ Ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով, նրա աջակիցների քանակը բավականաչափ փոքր է։ Իհարկե, ընտրությունների դեպքում, կախված նրանից, թե Ռոբերտ Քոչարյանը, որ ուժի հետ ընտրություններին կմասնակցի, կարծում եմ, երկրորդ նախագահը որոշակի վստահության քվե կստանա և կարծում եմ, կանցնեն խորհրդարան, սակայն դա հնարավորությունների առավելագույնն է, որին կարող է հավակնել երկրորդ նախագահը և դրանից ավելին, այսինքն իշխանության հայտ ներկայացնելու որևէ հնարավորություն չկա, և հենց դրա համար էլ նրա կողմնակիցները չեն ցանկանում ժողովրդավարական գործընթացներ, և պարզապես եկել են և աբսուրդի ժանրից ցանկանում են, որ իշխանությունը վերցնեն և տան իրենց։

— Վազգեն Մանուկյանը հերթական ապստամբության կոչով հանդես եկավ, այդ կոչերին ի՞նչ պետք է հաջորդի։

— Այդ կոչին պետք է հաջորդի իրավական գնահատական և իրավապահ մարմինները պետք է զբաղվեն բոլոր այն դեպքերով, որի դեպքում կոչ է արվում խախտել երկրի սահմանադրական կարգը և օրենքները և ցավոք սրտի տեսնում ենք, որ Հայաստանում իրավապահ համակարգը որոշակի առումով անգործության է մատնված և գնահատականներ չեն տրվում նման կոչերին, նման հայտարարություններին, ինչը ավելի է սրում, ավելի է մեծացնում այդ համարձակությունը և ընդդիմության այդ հատվածը ամեն անգամ մեծ հանցանք պարունակող կոչեր է անում` ինչպես օրինակ շենքեր գրավելը և նմանատիպ կոչեր և կոնկրետ իշխանությունների և իշխանության հովանու ներքո գործող իրավապահ մարմինների անգործությունը բերում է նման հետևանքների և սա կարող ենք միայն գնահատել հանցավոր անգործություն իշխանությունների կողմից։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular