ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատվաստումների նպատակը խոցելի զանգվածին պաշտպանելն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թվի աճ է նկատվում, նախորդ շաբաթների համեմատ։ Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է բժիշկ, համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի հետ։

—Պարոն Հովաննիսյան, կորոնավիրուսով վարակակիրների թվի աճը ինչո՞վ է պայմանավորված։

— Չեմ կարող հստակ ասել, թե ինչով է պայմանավորված։ Հետազոտման բնույթը փոխվել է իրականում, քանի որ հիմա հետազոտվողների հիմնական մասը արտերկիր մեկնողներն են և վճարովի հետազոտություններն են և այդ պատճառով, հստակ հասկանալ պատճառները, պետք է ամբողջ պատկերը ունենալ, որը որ հիմա մի փոքր դժվար է։


—Մենք վերջին օրերին տեսնում ենք իշխանության և ընդդիմության կողմից կազմակերպվող բազմամարդ հավաքներ և ցույցեր, արդյոք դա՞ չդարձավ վիրուսի տարածվածության հիմնական պատճառը։

— Գրեթե չորս ամիս է արդեն մեզ մոտ այդ նոն ստոպ իրավիճակն է՝ ցույցերն են, բայց այդ իրավիճակը պատերազմից հետո սկսվեց, այդ ակցիաները, պատերազմի ժամանակ հսկայական թվեր էին գրանցվում, միանշանակ պատճառը հասկանալի է, և առանց պատերազմի էլ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին պետք է վիրուսի ակտիվացում լիներ։ Պատերազմից հետո էլ թվերը նվազեցին և անկախ ցույցերից թվերը շարունակում էին նվազել և երևելի տատանում մենք չտեսանք։ Հետևաբար բացօթյա կազմակերպած որևէ միջոցառում չի կարող որևէ կերպ ազդել համաճարակի վրա, դա բացառվում է, հետևաբար թե ինչով է պայմանավորված այս վերջին օրերի աճը չեմ կարող ասել, բայց այն, որ դա կապ չունի բացօթա կազմակերպած միջոցառումների հետ, դա միանշանակ է։

—Պատվաստանյութի կիրառումից ի՞նչ սպասելիքներ կան, կարո՞ղ է մեղմել վիճակը։

— Պատվաստանյութերի հետ կապված, կարող եմ ասել, որ որքանով ես տեղյակ եմ, այնպես չի, որ պլանավորած է լայնամասշտաբ պատվաստում, որը  ինչ-որ մի ձևով կազդի համաճարակի վրա։ Բացի դրանից Հայաստանում արդեն իսկ վարակվել են շատ մեծ թվով մարդիկ և համաճարակը այսպես թե այնպես պատվաստումով, թե առանց պատվաստման գնալու է նվազման։ Եվ մենք ունենք մի կարևոր հանգամանք, որ պատվաստումով պետք է կարողանանք պաշտպանել հասարակության ավելի խոցելի զանգվածին, այսինքն այն մարդկանց, ովքեր վարակվելու դեպքում ծանր կտանեն հիվանդությունը կամ մահվան հավանականությունը ավելի բարձր կլինի։ Այդ խմբերին պետք է պաշտպանենք, այսինքն պատվաստման գաղափարը պետք է լինի հենց այդ խոցելի զանգվածին պաշտպանելը։ Չեմ կարծում, որ մենք համաճարակի այն փուլում ենք, որ պետք է պատվաստումով համաճարակը զսպենք։

Սոնա Գիշյան

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular