ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի սպառողական շուկայում նախորդ տարվա համեմատ գնաճը կազմել է ավելի քան 4 տոկոս

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արցախի սպառողական շուկայում 2021 թվականի փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արձանագրվել է 4,3 տոկոս գնաճ, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 7,2 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 2,8 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 1 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից:

Հրապարակված տեղեկագրի համաձայն, նախորդ՝ հունվար ամսվա համեմատ, փետրվարին սպառողական գների աճը կազմել է 1,3 տոկոս: Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 2 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները` 1 տոկոսով իսկ ծառայությունների սակագները` 0,4 տոկոսով:

Ըստ դիտարկվող քաղաքների՝ սպառողական գների աճը 2021թվականի փետրվարին նախորդ տարվա համեմատ կազմել է Ստեփանակերտում` 3,6 տոկոս, Ասկերանում` 3,7 տոկոս, Մարտակերտում` 3,1 տոկոս, Մարտունիում՝ 1,5 տոկոս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular