Երրորդ բևեռ ձևավորելու հանրային սպասումները կարող են միս ու արյուն ստանալ. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջին ամիսների հայաստանյան ներքաղաքական դիսկուրսի առանցքային դրույթը քաղաքական այնպիսի բևեռի, այսպես կոչված՝ երրորդ ուժի ստեղծումն է, որը որևէ առնչություն չունի առկա քաղաքական համակարգի հետ և չի ասոցացվում ո՛չ գործող, ո՛չ նախկին իշխանությունների հետ: Ըստ էության, շատ փորձագետների կարծիքով, երկարատև սպասումներից հետո առաջին նման նախաձեռնությունն արդեն կարելի է իրողություն համարել. դեռևս դեկտեմբերին նման քաղաքական բևեռ ձևավորելու նպատակահարմարության մասին հայտարարած «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը այժմ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության առանցքային դեմքերից է:
Հանրային և քաղաքական սպեկտրի բազմաթիվ ներկայացուցիչներ, հայտնի քաղաքական գործիչներ և մտավորականներ արդեն իսկ հրապարակային սատարել են Թովմասյանի հայտը քաղաքականության մեջ, ըստ այդմ, բոլոր նախադրյալները կան ֆիքսելու, որ «Երրորդ ուժ» նախաձեռնությունը կարող է դառնալ հենց այն հարթակը, որտեղ ձևավորվելու, միս ու արյուն են ստանալու երրորդ բևեռ ձևավորելու հանրային սպասումները: Հավելենք, որ նախկինում արված հայտարարություններում նախաձեռնության լիդերները նշել են՝ ընդգրկվելու են բացառապես քաղաքական խաղերում չներքաշված, քաղաքական գործունեությունը առևտրի առարկա չդարձրած, հանրության մեջ հեղինակություն վայելող գործիչներ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում