ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանի նոր «պարտիան»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական մեղադրանքը հնչեցրեց Սերժ Սարգսյանի հասցեին։ Նա ասաց, թե Գլխավոր Շտաբի պետ Օնիկ Գասպարյանը կատարում է Սերժ Սարգսյանի հրահանգները։

Նախ, եթե դա ճիշտ է, ապա բնական հարց է առաջանում՝ բա դու էլ ո՞վ ես, Նիկոլ Փաշինյան, որ երկրի ԳՇ պետն արդեն 3 տարի պաշտոնաթող նախագահի հրահանգներն է կատարում։ Իսկ եթե դա ճիշտ չէ, ապա վերջապես ամոթ է, երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան այսքան սուտ է խոսում, աջ ու ձախ բոլորին զրպարտում։ Եթե նկատել եք, Նիկոլ Փաշինյանը տոտալ վախեր ունի Սերժ Սարգսյանից։ Նա նույնիսկ պատրաստ է երրորդ նախագահին մեղադրել Ավարայրի ճակատամարտում պարսիկներին չհաղթելու հարցում։ Փաշինյանը շուրջ 3 տարի բացառապես զբաղված էր մի թեզի տարածմամբ և ամրապնդմամբ, թե՝ եթե ես չլինեմ, ապա հետ կգան նախկինները, չհասկանալով, որ իր ապիկար իշխանավարության շնորհիվ տասնամյակներ շարունակ նախկին իշխանությունների շուրջ ամենակեղտոտ քարոզչության շնորհիվ առաջացած միֆերը սկսեցին պայթել: Պատերազմը շատ բան փոխեց մարդկանց գիտակցության մեջ, շատ ճշմարտություններ ինքնաբերաբար ջրի երես դուրս եկան, հասարակությունը հասկացավ, թե իրականում ով էր ճիշտ և ով՝ սխալ։

Հետհեղափոխական Հայաստանում «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» ամենաառեղծվածային արտահայտության վերծանումը Սերժ Սարգսյանի կողմից արդեն ժամանակավրեպ է, քանի որ առանց այդ վերծանման է, ամեն ինչ պարզ է... Հասարակությունը պարզեց, որ «թալան, թալանչի, կոպեկ առ կոպեկ, սերմացու գողացող մկներ» և նման բառերն ուղղակի լոկ բառեր էին, որոնցով Նիկոլը տարիներ շարունակ միայն ատելություն էր գեներացրել՝ վերջնահաշվարկում իշխանություն զավթելու համար։ Այս ամենն արդեն բոլորին հայտնի է։ Ինչևէ, նույնիսկ այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցի ժամանակ հայտարարեց, թե այլևս չի հավակնելու բարձ պաշտոնների, միևնույն է, նրա քաղաքական ակտիվությունը Նիկոլ Փաշինյանին հանգիստ չի տալիս։

Նախ վերջինս գիտի, որ երրորդ նախագահը ղեկավարում է Հայաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր ուժերից մեկը, որը նաև յուրատեսակ լոկոմոտիվի դեր է ստանձնել ընդդիմադիր շարժման պայքարում, և երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի Սերժ Սարգսյանի՝ շախմատի կանոններով քաղաքական պրոցեսներ գեներացնելու և հաղթելու ունակությունների մասին։ Այդուհանդերձ, Նիկոլը Հայաստանը հասցրել է պետականությունը կորցնելու շեմին, ամեն ինչ մազից է կախված, առանց չափազանցացնելու։ Դա այլևս անհերքելի փաստ է։ Ինչ-որ բան բեկելու, շտկելու համար քաղաքական ակտիվություն է ցուցաբերում նաև Սերժ Սարգսյանը։ Ու դա նորմալ ու օրինաչափ երևույթ է։ Պաշտոնաթող նախագահները ոչ միայն կարող են, այլև պարտավոր են երկրի համար օրհասական պահերի ցուցաբերել քաղաքական ակտիվություն։

Ինչևէ, Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից հետո, Նիկոլ Փաշինյանը հորինեց Իսկանդերի՝ 10%-ով պայթելու ամոթալի և խայտառակ պատմությունը, որից հետո անգամ գեներալիտետի նյարդերը չդիմացան: Սերժ Սարգսյանը, կարծես թե, մոտ ժամանակներս կրկին հարցազրույց է տալու։ Թե ինչ կլինի դրանից հետո, դժվարանում եմ ասել, բայց այն, որ նոր ճշմարտություններ ի հայտ կգան, անկասկած է: Նախորդ հարցազրույցում Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին պատային իրավիճակի առաջ կանգնացրեց, այս նոր պարտիայում, հավանաբար, կզրկի մանևրելու հնարավորությունից...

Արարատ Խաչատրյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular