ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում ադրբեջանաբրիտանական լրտեսին բացահայտել են ռուսական հատուկ ծառայությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկացրել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի: Նույն ալիքի տեղեկություններով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարք-Հաթինգին ՀՀ իշխանությունները հայտարարել են պերսոնա նոն գրատա՝ հօգուտ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի լրտեսություն կատարելու համար։ Քլարք-Հաթինգը արդեն հավաքում է իրերը, մինչդեռ ՀՀ իշխանությունները ցանկանում են թաքցնել այդ փաստը հանրությունից:

1or.am-ի տեղեկություններով՝ հայկական կողմին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի լրտեսության մասին տեղեկությունները փոխանցել են ռուսական հատուկ ծառայությունները: Հայկական կողմը Քլարք-Հաթինգին պերսոնա նոն գրատա հայտարարելով՝ ռուսական կողմին ցույց են տվել, որ կատարում են բրիտանական լրտեսին չեզոքացնելու պահանջը, սակայն միաժամանակ համարձակություն չեն ունեցել կալանավորելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին՝ փորձելով խուսափել Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի հետ սկանդալից: Այդ իսկ պատճառով ՀՀ իշխանությունները փորձում են Քլարք-Հաթինգին հնարավորինս անաղմուկ ճանապարհեկ Հայաստանից:

Ի դեպ, այս փաստը դիվանագիտական լեզվով հաստատել է նաև ՀՀ ԱԳՆ-ն:

«Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի` իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF–ի ներկայացուցիչ»,- «Sputnik Արմենիայի» հարցմանն ի պատասխան այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ուշագրավ է, որ Նաղդալյանը չի նշել Քլարկ-Հաթինգի հեռացման իրական պատճառների մասին, որը, ինչպես նշեցինք, կապված է Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն անելու փաստի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular