ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը աջակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին. վերջինս համաձայնվել է Ղարաբաղում Թուրքիայի ներկայության հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
kadara.ru-ն գրում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձագանքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին տապալելու փորձին զարմացրել է շատ փորձագետների: Հատկապես ռուսների և հայերի շրջանում: Նրանք չեն հասկանում, թե ինչպե՞ս կարող է Ղարաբաղում Հայաստանի հետ «պատերազմող» Բաքվին ռազմական աջակցություն ցուցաբերած Թուրքիան քաղաքավարություն ցուցաբերել «թշնամու» նկատմամբ: Իսկապես, Անկարայի նման աջակցությունը շատ տարօրինակ է թվում: Կարող էր նաև լռել: Բայց ոչ. Էրդողանը «հուզված է» Փաշինյանի համար: Ինչո՞ւ: Երկու պատճառով.
 
 
1. Էրդողանն ինքը գրեթե 5 տարի առաջ հեղաշրջման զոհ էր դարձել: Ուստի, զուտ գաղափարապես, նա չի կարող կողմ լինել ռազմական հեղաշրջմանը: Եվ դրանք գեներալներն էին, նույնը Հայաստանում է, գեներալները չեն վարանել հրապարակավ պահանջել Փաշիյանի հեռացումը:
 
 
2. Մեկ այլ կարևոր հիմնավորում ղարաբաղյան կարգավորումն է: Փաշինյանը Հայաստանի այն վարչապետն է, որը ստորագրել է եռակողմ պայմանագիրը: Դա երաշխավորում է Թուրքիայի վերադարձը այդ տարածքներ և թուրք դիտորդների ներկայությունը: Համաձայնագիրը նախատեսում է նաև բացել Նախիջևանի միջանցքը, որը կապում է Թուրքիան Ադրբեջանի և Ռուսաստանի հետ: Եթե Փաշինյանի հակառակորդները, ռևանշիստները, իշխանության գան Երևանում, ապա Անկարայի համար այդ բոլոր ձեռքբերումները կասկածի տակ կդրվեն: Այնպես որ, Թուրքիայի կառավարությունը բավականին ողջամիտ հիմքեր ունի աջակցելու Փաշինյանին:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular