ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանը սիրիահայերի կողքին է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անահիտ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ամեն անգամ, երբ ականատես ես դառնում այն բանին, թե ինչպես է հայության համար վճռորոշ պահին ազգային բարերար Գագիկ Ծառուկյանը մեծահոգաբար ձեռք մեկնում հայկական սփյուռքին ու օժանդակում հատկապես մերձավորարևելյան հայկական համայնքներին, հասկանում ես այն խոսքերի արժեքը, որոնք որպես ազգի հզորության առհավատչյա են հռչակում ազգի արժանի զավակների կառուցողական ու ազգանվեր գործունեությունը:

Գագիկ Ծառուկյանն, առանց չափազանցության, այսօր հանդես է գալիս այն պատվարի դերում, որի շնորհիվ հնարավոր է դառնալու մեծ թվով աղետյալ սիրահայերի փրկությունը, պատերազմական գոտուց նրանց տարհանումը:

Սիրիահայերի օգնության հիմնադրամ հիմնելու պարոն Ծառուկյանի նախաձեռնությունը լավագույնս նկարագրում է իր նպատակը` այս կարևորագույն և դժվարին պահին մեր ազգակիցներին աջակցելու և կյանքեր փրկելու առումով: 

Ծառուկյանը, փաստացի, պետության դերակատարությունն է վերցնում իր ուսերին` մտնելով իրական պատասխանատվության տակ, ստանձնելով ազգանվեր առաքելություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular