ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ»․ Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ «Իմ քայլի» հաշվեհարդարը շարունակվում է

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Դեկտեմբերի 29-ին Նաիրա Զոհրաբյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելուց հետո, չնայած իմքայլականները որոշեցին «ջենթլմենություն» անել՝ չօգտվել ԱԺ կանոնակարգի հնարավորությունից ու հանձնաժողովը չխլել ընդդիմության ձեռքից, առաջարկելով ԲՀԿ-ին նոր թեկնածու ներկայացնել, սակայն ԲՀԿ-ն թեկնածու չի առաջարկում։

Իսկ Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ հաշվեհարդարը շարունակվում է։ Նույն օրը ևեթ նրան զրկել են իր երկսենյականոց  աշխատասենյակից և սենյակ հատկացրել նիստերի դահլիճից կտրված հատվածում՝ առաջին հարկում, զրկել են հանձնաժողովի նախագահի բոլոր ծառայություններից՝ հեռախոսային փաթեթ, ծառայողական մեքենա։

Ավելին՝ Զոհրաբյանի վարորդին էլ ազատել են աշխատանքից, մինչդեռ խորհրդարանի պրակտիկայում նման դեպքերում աշխատանք են առաջարկում կամ որոշ ժամանակ թողնում ԱԺ բալանսում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular