ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայերին ներկայումս պետք է մարշալ Բաղրամյանի նման առաջնորդ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
kadara.ru-ն գրում է, որ անգամ մի կողմ թողնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված տարբեր մեղադրանքները (օրինակ Արևմուտքի հետ ներգրավվածությունը և այլն), ակնհայտ է, որ նա խայտառակորեն պարտվել է պատերազմում և պետք է հեռանա: Դրսից ակնհայտ է, բայց ոչ էական ինչպես պարզվում է, դատելով այն հանրահավաքներից, որոնց մասնակցում է հավատացող հայ հասարակության մի մասը: Հետաքրքիր է, էլ ի՞նչ պետք է աներ Փաշինյանը, որպեսզի նրա կողմնակիցները դադարեին աջակցել նրան: Միգուցե թուրքական անձնագիր ստանա՞ր:
Մյուս կողմից Գլխավոր շտաբի պահվածքն է զարմանալի: Գեներալները բարձրաձայն հայտարարել են, որ Փաշինյանը պետք է հեռանա: Ապա, ըստ տրամաբանության, պետք է հաջորդեր նրա ձերբակալումը և ռազմական դրություն հայտարարելը: Բայց նման բան չի եղել: Եվ սա հիշեցնում է ԽՍՀՄ-ի վերջի ԳԿ ՉՊ-ն, որի կազմում էր մարշալ Դմիտրի Յազովը, որը վախեցավ հրաման տալ Բորիս Ելցինին ձերբակալելու մասին: Բայց ինքը՝ Ելցինը, վախեր չուներ ո՛չ 1991 թվականին, երբ ձերբակալեց մարշալ Յազովին և մնացածին., ոչ էլ 1993 թվականին, երբ տանկերից կրակեց խորհրդարանի վրա: Եվ, ցավոք, մնաց հաղթող:
 
Այսպիսով, Հայաստանում, ցավոք, Փաշինյանը դեռ «հաղթող» է: Թվում է, թե պարտված պատերազմից հետո հայերը ստանում են փչած հեղափոխություն: Հավանաբար ելքը որոշ երրորդ ուժի հայտնվելն է, քանի որ նախորդ իշխանությունները նույնպես վարկաբեկված են և կրում են պատերազմում կրած պարտության պատասխանատվության իրենց բաժինը: Ներկայումս մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանի պես ղեկավար է հայերին պետք: Նա հերոս և գաղափարապես իմաստուն մարդ էր. փետրվարյան հեղափոխությունից և Հայաստանի անկախությունից հետո նա դաշնակցական էր, քաջարի պայքար էր մղել թուրքերի դեմ, ապա անցել Կարմիր բանակի կողմը և հաստատել Խորհրդային իշխանություն Անդրկովկասում: Երևանի համար այսօրվա ամենաարդիական օրակարգը սեփական «թուրքերին» իշխանությունից դուրս շպրտելն ու Ռուսաստանի հետ սերտ ինտեգրումն է, որը նոր Հայաստանի կառուցման մեկնարկը կլինի:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular