ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր իշխանությունները ոչինչ անելու ունակություն չունեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական կողմը հայ գերիներին «ահաբեկիչներ» է որակում՝ ձգձգելով նրանց վերադարձը, Սյունիքի սահմանային դարձած բնակավայրերում խախտում է բնակիչների անդորրը, խաղաղ ապրելու իրավունքը՝ պարբերաբար կրակոցներ արձակելով։ Ադրբեջանական այս սանձարձակ վարքագծի մասին 1or.am կայքը զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարգսյանի հետ, պարզելու համար, թե Միջազգային իրավունքի տեսանկյունից ինչպես պետք է լուծել այս խնդիրները։

- Պարոն Սարգսյան, ադրբեջանական կողմը հայ գերիներին «ահաբեկիչներ» է որակում՝ ձգձգելով նրանց վերադարձը։ Միջազգային իրավունքի տեսանկյունից ինչպե՞ս պետք է լուծել այս հարցը։

— Բնականաբար միջազգային իրավունքի տեսանկյունից այդ մարդիկ համարվում են ռազմագերիներ բոլոր առումներով և դրա բոլոր հիմնավորումները կան, թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից, թե՛ նաև հաշվի առնելով պատերազմական գործողությունները և դրա հետևանքները։ Բայց Ադրբեջանը նման քայլի գնում է՝ ոտնահարելով միջազգային իրավունքը, որպեսզի ճնշում գործադրի Հայաստանի իշխանությունների վրա, որ առավել մեծ զիջումների գնա ինչ-ինչ հարցերով և ինչ-ինչ նպատակներով։ Ամբողջ նպատակը սա է։

- Սյունիքի սահմանային դարձած բնակավայրերում խախտվում է բնակիչների իրավունքները՝ պարբերաբար կրակոցներ են լինում, ադրբեջանական ուժերը նոր վերակարգեր են տեղադրում։ Ինչպե՞ս պետք է լուծել այս խնդիրները։

— Կարծում եմ, որ այստեղ մեր իշխանությունները շատ գործ ունեին անելու, բայց, ցավոք, սրտի իշխանությունները, ըստ էության, բացակա են և ամբողջ այս խնդիրները մնացել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի վրա, և ՄԻՊ-ը ակտիվ այդ հարցով զբաղվում է նաև որոշ իրավական գործընթացներ կա, բայց մեծ հաշվով Հայաստանի իշխանությունները այստեղ որևէ բան չեն անում և ներգրավվածություն առանձնապես չունեն։

- Ադրբեջանական կողմն արդեն հայտարարում է, որ Հայաստանին կստիպեն Սյունիքով միջանցք տալ իրենց։ Իրավական տեսակետից, որքանո՞վ Ադրբեջանը ունի այդ իրավունքը։

Այստեղ իրավական տեսակետ չկա, որովհետև սա ուժի սպառնալիքի լեզվով արվող հայտարարություններ և գործընթացներ են ու ուժի կիրառման սպառնալիքով  ընթացքներ են, որոնք որ իրավական հիմնավորում, բնականաբար, չունեն։  Բայց միևնույն ժամանակ պետք է հաշվի առնենք, որ մեր իշխանությունները այս առումով նույնպես ոչինչ չեն անում և ոչինչ անելու ունակություն չունեն։ Քանի դեռ այս իշխանությունները կան, ես կարծում եմ, որ այս բնագավառում որևէ առաջընթաց չենք ունենալու։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular