ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տպավորություն է, որ իրենց սեւ գործն արել են, հիմա մեզ քննարկումների են տանո՞ւմ. Սաղաթելյանը՝ ՀՀ նախագահի առաջարկի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տպավորություն է, որ իրենց սեւ գործն արել են, հիմա մեզ ինչ-որ քննարկումների են տանո՞ւմ: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանը, որը կլոր սեղանի շուրջ է հրավիրել վարչապետին, Շարժման ներկայացուցիչներին ու ԱԺ խմբակցությունների ղեկավարներին՝ քննարկելու ստեղծված իրավիճակից ելքերը:

«Մենք հանդիպումների առումով կոմպլեքսներ չունենք, խնդիրն այն է, թե ինչից պետք է խոսենք: Եթե կլինի օրակարգը, կլինի ինչի մասին... եթե Արմեն Սարգսյանը հրավիրել է Նիկոլին, որ քննարկենք իր հեռացման ճանապարհային քարտեզը այդ օրակարգով կարելի է խոսել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ երկխոսության կոչով հանդես է եկել նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նա ասաց. «Հիմա էլի հրեշտակի թեւեր սկսեց հագնել Նիկոլի գաղափարական հայրը, անձ, որը տարիներ շարունակ քարոզում էր, որ պետք է տանք, որ լավ ապրենք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular