ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օնիկ Գասպարյանը, իրավիճակը հակասահմանադրական գնահատելով, պարտավոր էր շարունակել իր լիազորությունների կատարումը. սահմանադրագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստեղծված ճգնաժամային իրավիճակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ձեռնպահ մնաց իր լիազորության կատարումից: Իմ գնահատմամբ՝ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին, «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին հանդիպման հրավիրելով՝ նա փորձում է մի փոքր հարթեցնել սուր անկյունները, ամեն դեպքում դա ձևական բնույթ ունի: Այս մասին Բաղրամյան պողոտայում Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Չեմ կարծում, որ արժի, որ Նիկոլ Փաշինյանն չաջակցող ուժերն ընդհանրապես ընդունեն իր հրավերը, քննարկումներ անեն»,-նշեց նա:

Մելոյանը վերահաստատեց՝ ո՛չ նախագահը, ո՛չ վարչապետը չունեին իրավունք՝ դադարեցնելու ԳՇ պետի լիազորությունները:

«Այս առումով մի քիչ հիասթափեցնող էր Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, քանի որ նա գնահատանք է տալիս, որ այս գործընթացը հակասահմանադրական է, սակայն նշում է, որ դիմելու է Վարչական դատարան և որպես ԳՇ պետ՝ իր լիազորությունները չի իրականացնելու: Նա, իրավիճակը հակասահմանադրական գնահատելով, պարտավոր էր շարունակել իր լիազորությունների կատարումը»,-ասաց սահմանադրագետը:

Նա ընդգծեց՝ Սահմանադրությունը ԳՇ պետին տալիս է հատուկ կարգավիճակ՝ դրանով վերացնելով նրան պաշտոնից հեռացնելու հնարավորությունը:

«Հնարավոր է՝ դատարանը հայցի ապահովում կիրառի և կասեցնի այս ամբողջ իրավիճակը, և շարունակվի Օնիկ Գասպարյանի պաշտոնավարումը: Կարծում եմ՝ դրանով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի՝ րոպե առաջ նոր ԳՇ պետ նշանակելու շտապողականությունը»,-ասաց նա:

Ըստ Մելոյանի՝ արդեն պետք է մի շարք քրեական գործեր հարուցված լինեին, քանի որ Նիկոլ Փաշինյանը, սահմանադրագետի դիտարկմամբ, արդեն երեք անգամ տապալել է սահմանադրական կարգը՝ ստորագրելով միջազգային պայմանագրեր, որոնց համար Սահմանադրությունը ենթադրում էր վավերացման գործընթաց:

«Լիահույս չենք կարող լինել, որ կապիտուլյանտ ղեկավարը կսթափվի և կլքի իր պաշտոնը, որովհետև սահուն քայլերով մեզ տանում է անդունդը, մենք պետականության կորստի եզրին ենք: Իմ միակ հույսը իրավապահ մարմիններն են, որ ի վերջո կգան այն գիտակցմանը, որ ամսական պարգևավճարները ոչինչ չարժեն հայրենիքի կորստի դիմաց»,-ասաց Գոհար Մելոյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular