ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակով ավելի շատ զբաղված կառավարություն ՀՀ պատմության ընթացքում չի եղել, ինչպես՝ այժմ. Արսեն Թորոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Գլխավոր շտաբի շուրջ ստեղված վերջին աղմկահարույց իրադարձություններին: Նրա խոսքով՝ ԳՇ-ի հետ կապված «իրավական թնջուկն ուղղակիորեն փոխկապակցված է ներքաղաքական գործընթացների հետ»:

«Եթե ներքաղաքական պրոցեսներ չլինեին և ԶՈՒ ներգրավվածությունը չլիներ այս ամեն ինչում, մենք նման բազմաէջանոց վերլուծություններ չէինք ունենա»,- ասաց Թորոսյանը:

Նա հայտարարեց, որ բանակը միշտ իրենց առաջնահերթությունների մեջ է եղել. «Դրա մասին են վկայում թե՛ կառավարության, թե՛ վարչապետի արած գործերը, այդ թվում՝ բազմաթիվ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների թե՛ խրախուսումները, թե՛ առաջխաղացումները, թե՛ նշանակումները»,- ընդգծեց Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը:

Եթերի ընթացքում նա հայտարարեց՝ «Անհամեստություն թող չթվա, բայց բանակով ավելի շատ զբաղված կառավարություն Հայաստանի պատմության ընթացքում չի եղել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular