ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անդրանիկ Քոչարյանը հրաժարական կտա՞

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա: Այնուհետև Փաշինյանը միջնորդություն ներկայացրեց Հանրապետության նախագահին՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ: Այս նշանակումը, անշուշտ, ամենամեծ դժբախտությունը կլինի ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համար, ում, ըստ կուլիսային խոսակցությունների, մշտապես լուսանցքում է թողել Արտակ Դավթյանը իր պաշտոնավարման ամբողջ շրջանում և կիլոմետրերով մոտ չի թողել բանակին:

Քոչարյանին բանակի գործերից հեռու է վանել նաև նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, և հենց այդ էր պատճառը, որ սույն անձնավորությունը իր ամբողջ զինանոցը ուղղեց այս անձանց վարկաբեկման գործին: Երբ Դավթյանն ու Տոնոյանը հեռացան պաշտոններից, որպես Գյումրու ավերիչ երկրաշարժի ժամանակ բիզնես անելու լուրջ փորձառություն ձեռք բերած մարդ՝ Անդրանիկ Քոչարյանը անմիջապես ներխուժեց ՊՆ մատակարարումների ոլորտ և ձեռք գցեց հնարավոր ամեն ինչի՝ ՊՆ-ն սարքելով անձնական բիզնես - կենտրոն: Թե՛ ՊՆ-ն, թե՛ ռազմական ոստիկանությունը սկսեցին ղեկավարել Անդրանիկ Քոչարյանի խամաճիկները, ինչը հնարավորություն տվեց աջ ու ձախ կարել ու ձևել տենդերներն ու ֆինանսական հոսքերը՝ ապահովելով շռայլ կյանք ճամբարափոպ ծերուկի համար:

Այժմ, իհարկե, ժամանակները փոխվում են: Մի փոքր մասնագիտական բարոյականությունը պահանջում է, որ Արտակ Դավթյանի մասին ասած հայտնի խոսքերից հետո Քոչարյանը պետք է հրաժարական տա ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից... Կրկնում ենք՝ պահանջում է բարոյականությունը... Հրաժարական կտա՞, վստահ չենք...

Արտյոմ Կարապետյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular