ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր որոշում. այսուհետ տնտեսվարողներին ավելացված արժեքի հարկը կվերադարձվի ոչ թե եռամսյակային, այլ ամսական կտրվածքով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 11-ի նիստում հավանություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխություններին, որով առաջարկվում է ավելացված արժեքի հարկլի վերադարձի ժամանակաշրջան նախատեսել յուրաքանչյուր հաշվետու ամիսը գործող եռամսյակի փոխարեն:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ դրանով նպատակ ունեն կատարելագործել ԱԱՀ վճրման գործընթացը. «Նշված առաջարկը հնարավորություն կտա տնտեսվարողներին չսպասել մինչեւ եռամսյակի ավարտը եւ ամսական արդյունքներով հետ ստանալ սահմանին վճարված կամ ներքին տնտեսության մեջ վճարված ավելացված արժեքի հարկի գումարները: Այս առաջարկվո յուրաքանչյուր ամսվա վերաբերյալ ներկայացված ԱԱՀ հաշվարկի հաջորդ օրը տնտեսվարողները կարող են ներկայացնել ԱԱՀ վերադարձի վերաբերյալ դիմումներ: Իսկ գործող կարգավորումներով այդ ժամկետը յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ էր: Սա լավ հնարավորություն է ավելի արագ տնօրինել գումարները:

Միաժամանակ պարզեցված ընթացակարգով ավելացված արժեքի հարկի վերադաձի եռամսյակի համար նախատեսված 40 մլն դրամ սահմանաչափը նախատեսվում է յուրաքանչյուր ամսվա համար եւ ըստ այդմ եռամսյակային կտրվածքով այդ հնարավորությունը պարզեցված ընթացակարգով առքի գումարներ ստացողի համար եռապատկվում է»:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2018-ին այս համակարգը գործում էր 6-ամսյա տրամաբանությամբ. «Այս կարգավորման իմաստն այն է, որ երբ մեր տնտեսվարողները Հայաստանի արտահանում են արտադրանք, մեր օրենսդրությամբ ավելացված արժեքի հարկի չափով գումարը վերադարձվում է: 2018-ի մայիսի դրությամբ, գումարը վերադարձվում էր 6 ամիսը մեկ: 2018-ի մայիսի դրությամբ մենք ունեինք մոտավորապես 100 մլրդ դրամի պարտք տնտեսավարողներին՝ նախկինում կուտակված ավելացված արժեքի գումարի վերադարձի: Մենք առաջին փուլով բավականին էականորեն մաշեցրինք այդ պարտքը,  այսինքն այդ գումարները վերադարձրեցին: Հաջորդը 2019-ին մենք այդ ցիկլը փոխեցինք՝ դարձնելով եռամսյակային: Եվ հիմա մենք արդեն մեր խոստմանը համաձայն ամենայսա ենք դարձնում դա:

Այսինքն նախկինում տնտեսվարողը գիտեր, որ գումար ունի, բայց այդ գումարն իր մոտ չէր, պետք է սպասեր 6 ամիսը լրանա, որ հետ ստանա: Հիմա ամեն ամիս վերադարձվող գումարները կվերադարձվեն, յսինքն տնտեսվարողների մոտ շրջանառու միջոցները կավելանան»-ասաց վարչապետը:

ՊԵԿ նախագահը ուղղեց վարչապետին, որ 2018-ին ԱԱՀ-ի գծով տնտեսվարողներին ունեցած պարտքը եղել է մոտ 260 մլրդ դրամ, որից 2019-ին վերադարձվել է 175 մլրդ դրամ, իսկ 2020-ին՝ 139 մլրդ դրամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular