ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը անհանգստացած է ԻԳԻԼ-ի ահաբեկիչների Սիրիայից տեղափոխմամբ ղարաբաղյան տարածաշրջան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
iran.ru-ն գրում է, որ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոննուրին ասել է, որ իր երկիրը մտահոգված է թաքֆիստների կողմից ահաբեկչական գործողությունների գործիքային օգտագործման և ԻԳԻԼ-ի ահաբեկիչների Սիրիայից Ղարաբաղի տարածաշրջան տեղափոխման կապակցությամբ:
 
«Վերջին հակամարտություններում նրանց օգտագործելու համար Սիրիայից ԻԳԻԼ-ի ահաբեկիչների տեղափոխման մասին հրապարակված հաղորդագրությունները մտահոգություն են առաջացնում», - ասել է Զոննուրին Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպմանը:
 
Նա նշել է, որ ահաբեկիչների ներկայությունը տարածաշրջանում ոչ մի օգուտ չի բերում ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ տարածաշրջանի այլ պետություններին և շեշտել է տարածաշրջանում և Հայաստանում կայունության պահպանման և միջազգային սահմանները հարգելու անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ անհապաղ դադարեցվելու են անկարգությունները տարածաշրջանում:
 
Թումանյանն իր հերթին Իրանը համարել է Հայաստանի կարևոր և հին հարևան երկիր ասելով, որ «իրենք ողջունում են Իրանի Իսլամական Հանրապետության ավելի մեծ դերակատարությունը տարածաշրջանային իրադարձություններում»: Ավելի վաղ
իրանական բանակի հրամանատար, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին մտահոգություն էր հայտնել Ղարաբաղի տարածքում թաքֆիրիների ներկայության կապակցությամբ նախազգուշացնելով, որ Իրանի զինված ուժերը վճռական և ջախջախիչ պատասխան կտան ցանկացած ԻԳԻԼ-ի թակֆիրիստ ահաբեկիչներին և սիոնիստներին, որոնք հայտնվել են երկրի սահմանային տարածքներում...:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular