ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի օգնականը հանձնարարում է քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել. Մակինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն ապօրինի հանձնարարում է Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել:

«Ես էլ մտածում եմ, թե մեկ այլ քննիչն ինչու է ակնհայտորեն դուրս գալիս քրեական գործով պարզաբանման ենթակա հարցերի շրջանակից. փաստորեն Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է ապօրինի հանձնարարում քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել…

Հիշեցնենք, որ երեկ Մակինյանը գրառում էր կատարել՝ անդրադառնալով 168.am-ի հրապարակած տեսանյութերին և գրել՝ տեսանյութերում երևում է՝ Փաշինյանի օգնականը ՀԿԳ քննիչին է ուղարկում Ռ. Հայրապետյանի որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular