ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք չէ Գլխավոր շտաբի քայլերում անընդհատ քաղաքական հաշվարկ փնտրել, դա չկա. Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զինվորականներն ու անձամբ Օնիկ Գասպարյանը պետք է գիտակցեն, որ իրենց քայլերը մնացել են չընկալված, միգուցե՝ չավարտված, իսկ ամենամեծ խնդիրն այն է, որ բանակի շուրջ ստեղծված այս անորոշ իրավիճակը նոր սպառնալիքներ է ստեղծելու առանց այդ էլ «ծանր վիրավոր» բանակի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

Օնիկ Գասպարյանն իմ ճանաչած ամենաապաքաղաքական դեմքերից է, ում հետ երկար կարելի է խոսել Զինված ուժերի հետ առնչվող ցանկացած գործընթացից՝ մարտական հերթապահությունից մինչեւ նոր բանակի մոդելավորում եւ այլն, բայց քաղաքական գործընթացներում «ձանձրալի» զրուցակից է։

Համոզված եմ, որ նա դեռ խորությամբ չի էլ հասկանում, թե ինչու իր երեկվա քայլը նման հանրային արձագանքի հանգեցրեց, բայց կրկնում եմ՝ ինչպես իմ ճանաչած զինվորականների ճնշող մեծամասնությունը, Օնիկ Գասպարյանը ոչ հանրային տրամադրություններին է տիրապետում, ոչ տեղեկատվական կամ քաղաքական պրոցեսներին․ չեմ խոսում նաեւ այդ գործոնների վարքագծային փոփոխությունների մասին։

Բայց այս ամենին զուգահեռ մի բան որպես փաստ պետք է արձանագրենք։ Անկախ փաշինյանական բեմադրությանը, իրենցից անկախ, մասնակից դառնալուց՝ նկատի ունեմ երեկվա հանդիպումը ԳՇ-ում, զինվորականների կարծիքը չի փոխվել, չի էլ փոխվի։

Որովհետեւ դա ոչ թե պահի տակ, ըստ քաղաքական եղանակի ձեւավորված դիրքորոշում կամ մոտեցում էր, այլ վերջին 2-3 տարիներին ձեւավորված, արմատացած համոզմունք։

Գիտեմ, որ խիստ ոչ պոպուլյար բան եմ ասելու, բայց զինվորականներին խիստ մի դատեք, անկախ ամեն ինչից, նրանք ոչ քաղաքական դեմքեր են։

Նույնիսկ խիստ փորձառու քաղաքական, պետական գործիչներն են վտանգավոր տապալումներ, սայթաքումներ ունենում՝ դա մենք վերջին 2-3 տասնամյակում շատ ենք տեսել, ուր մնաց խրամատներում, զորամասերի ճանապարհներին, վերակարգերում ապրած մարդիկ քաղաքական գործընթացներում չսխալվեն։

Ամեն դեպքում զինվորականներն ու անձամբ Օնիկ Գասպարյանը պետք է գիտակցեն, որ իրենց քայլերը մնացել են չընկալված, միգուցե՝ չավարտված, իսկ ամենամեծ խնդիրն այն է, որ բանակի շուրջ ստեղծված այս անորոշ իրավիճակը նոր սպառնալիքներ է ստեղծելու առանց այդ էլ «ծանր վիրավոր» բանակի համար»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular