ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս-թուրքական կենտրոնի աշխատակիցները շարունակում են վերհսկել խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
sng.fm-ը գրում է, որ Թուրքիայի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության մամուլի ծառայությունը ճեպազրույցի շրջանակներում տեղեկացրել է, որ Ղարաբաղի ռուս-թուրքական համատեղ կենտրոնը շարունակում է հետևել կարգ ու կանոնին, ռազմական գործողություններին և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը որպես հրադադարի մշտական ռեժիմ ապահովող:
 
Հայտարարության համաձայն` Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի զինված ուժերին աջակցելու նպատակով ականների որոնման ու հայտնաբերման թուրքական երկու ստորաբաժանումներ ականազերծում են իրականացնում Աղդամի և Ջաբրայիլի շրջաններում: Դրան զուգահեռ, Ադրբեջան է ուղարկվել ականազերծման համար նախատեսված 20 կտոր մեխանիկական սարքավորումների առաջին խմբաքանակը, որը կօգտագործվի բնակավայրերն ու վարելահողերը ականներից և չպայթած զինամթերքից մաքրելու համար:
 
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարները նոյեմբերի 10-ին եռակողմ համաձայնագիր են ստորագրել Ղարաբաղի տարածքում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Տարածաշրջանում խաղաղություն և կարգուկանոն հաստատելու համար 2020 թվականի հունվարի 30-ին Աղդամի շրջանում աշխատանքն է սկսել ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular