ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան հայտարարել է Bayraktar TB2-երը կանգնեցնելու ռուսական ՌԷՊ համակարգերի անկարողության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
informing.ru-ն գրում է, որ թուրքական Bayraktar TB2 անօդաչուներն անխոցելի են ռուսական ռադիոէլեկտրոնային պատերազմների համակարգերի համար:
Այս մասին հայտարարել է Baykar-ի գլխավոր տնօրեն Հալուկ Բայրակթարը: Նա շեշտել է, որ ռուսական ՌԷՊ համակարգերը չեն կարող խոցել թուրքական անօդաչու թռչող սարքերը: Նման կերպ նա արձագանքել է Լիբիայում խփված Bayraktar TB2-ի մասին սոցիալական ցանցերում հայտնված տեղեկություններին: Ոչնչացված անօդաչու թռչող սարքի լուսանկարը տարածվել է համացանցով մի քանի օրվա ընթացքում: Իսկ ուղեկցող գրությունները ցույց են տալիս, որ լուսանկարում պատկերված է թուրքական անօդաչու թռչող սարք, որը Լիբիայում խփել են ռուս զինվորականները: Փորձագետները նախկինում նշում էին, որ Թուրքիան լավ գովազդ էր պատրաստել իր Bayraktar TB2-ի համար Լեռնային Ղարաբաղում: Հայաստանը, ինչպես ցույց տվեց ռազմական գործողությունների արդյունքը, պատրաստ չէր, որ Ադրբեջանը սկսեր անօդաչու թռչող սարքերով կռվել իր դեմ: Արդյունքում, շատ գործողություններ հաջող անցան, այդ թվում՝ Bayraktar TB2–ի օգտագործման շնորհիվ: Այժմ Թուրքիան ամեն ինչ անում է, որ պահպանվի իր անօդաչու թռչող սարքերի այդ պատկերը, քանի որ դրանք արտասահմանում վաճառելը կարող է զգալի եկամուտ բերել երկրի բյուջե:
 
Ավելի քան մեկ տարի Ռուսաստանը հաջողությամբ մշակում է ՌԷՊ համակարգեր, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգեր: Եվ դա ընդունում են ՆԱՏՕ-ում: Մասնավորապես, ՆԱՏՕ-ի ՌՕՈւ Գերազանցության համատեղ կենտրոնում նշվում է, որ Ռուսաստանի ստեղծած «Պանցիր-Ս»-ը իդեալական միջոց է հարվածային անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար: Հետևաբար, այն գործողություններում, որոնք տեղի են ունենում այն տարածքներում, որտեղ տեղակայված են «Պանցիր-Ս» համալիրները, հիմնական խնդիրներից մեկը դրանց վերացումն է:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular