ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը Երկրորդ աշխարհամարտից ի վեր 2020 թվականը տնտեսության համար վատթարագույն տարի է անվանել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անցած 2020 թվականը համավարակի պատճառով դարձել է Երկրորդ աշխարհամարտից ի վեր համաշխարհային տնտեսության համար ամենավատ տարին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Նշեմ, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր անցած տարին համաշխարհային տնտեսության համար ամենածանրը ստացվեց»,- ասել է Պուտինը ներդրումային ակտիվության մեծացման միջոցառումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

«Պատճառներն օբյեկտիվ են: Դա առաջին հերթին համաճարակային իրավիճակն է, հարկադիր սահմանափակումներ մտցնելը, ինչը բացասաբար է անդրադարձել բիզնեսի վարման, ընդհանրապես տնտեսության դինամիկայի վրա»,- նշել է Պուտինը:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular