ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը հակասահմանադրական է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ է դիմել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով, այս թեմայով  1or.am կայքը զրուցել է սահմանադրագետ, իրավաբան Գոհար Մելոյանի հետ, հասկանալու համար, որ եթե ՍԴ-ն որոշի, որ օրենքի տվյալ հոդվածը հակասահմանադրական է, ապա ով է լինելու ԳՇ պաշտոնում։

— Նախագահը դիմել է ՍԴ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականությունը որոշելու խնդրանքով։ Եթե ՍԴ-ն որոշի, որ օրենքի տվյալ հոդվածը հակասահմանադրական է, Օնիկ Գասպարյանը վերականգնվելո՞ւ է իր պաշտոնում։

— Իմ կարծիքով նախ այս փուլում այդ օրենքի վիճարկումը ՍԴ-ում կարող է ամիսներ տևել և առնվազն նախագահը, եթե ինչպես ինքը արդեն նշել էր, որ գտնում է այդ նախագիծը որակեց որպես հակասահմանադրական, ապա այդ գնահատականից հետո նախագահը պետք է այդ նախագիծը ուղարկեր ՍԴ։ Իսկ այս պարագայում արդեն հարց է լինելու և պետք է սպասենք ՍԴ-ի որոշմանը, ընդ որում ես ևս գտնում եմ, որ այս օրենքի դրույթը, որը 2018 թվականին է լրացվել, հակասահմանադրականության տարրեր է պարունակում և ինքնին 2018 թվականին այս օրենքի լրացումը, որը կատարվել էր, փաստում է այն մասին, որ իրենք ևս խնդրահարույց են համարել ԳՇ պետին պաշտոնից ազատելու հարցում, որովհետև այս դրույթում իրենք գրել են, որ այդ լրացումը մասնավորապես կարգավորում է հետևյալ անձը, որ բարձրագույն զինվորական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձիք նշանակվում են իշխանության նախատեսած նշանակման կարգով նաև ազատվում են զբաղեցրած պաշտոնից։

—Օնիկ Գասպարյանը իրեն ազատելու որոշումը բողոքարկել է վարչական դատարանում: Ի՞նչ շանսեր ունի նա։

— Վերջնական գնահատականը, իհարկե, վարչական դատարանը կտա, բայց իմ կարծիքով շանսերը բավականին մեծ են, ճիշտ է ես ծանոթ չեմ հայցադիմումի տեսակի, ուստի չեմ կարող դրա հիման վրա եզրահանգումներ անել։ Նախ նշենք, որ վարչական դատավարությունը, մի շարք հայցատեսակներ է նախատեսում, որոնցից ճանաչման հայցադիմումով առնվազն պետք է փաստաբանական թիմով դիմի Օնիկ Գասպարյանը։ Սակայն ստեղծված իրավիճակի և իրավական կարգավորումների հիման վրա, իմ գնահատմամբ, նախ այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է և ոչ նախագահը, ոչ վարչապետը չունեին լիազորություն ԳՇ պետի պաշտոնից ազատելու և նրա լիազորությունները դադարեցնելու, ուստի այդ վերջնական իրավական ակտը, որով արձանագրվում է այդ լիազորությունների դադարեցումը առոչինչ ակտ է, վարչական վարույթի և վարչական հիմունքների մասին օրենքի համատեքստում դատարանը այդ առոչինչ ակտի սահմանման մեջ ասում է, որ այն ակտը, որը ընդունել են այն ընդունելու իրավասություն չունեցող մարմինները համարվում է առոչինչ։ Այս պարագայում ճանաչման հայցադիմում ներկայացնելու զուգահեռ փաստաբանական թիմը, իմ գնահատմամբ, պետք է ներկայացնի նաև հայցի միջանկյալ միջոց կիրառելու միջնորդություն, որի արդյունքում վարչական դատարանն արդեն կարող է որոշում ընդունել՝ կասեցնելու դրա հիման վրա արդեն ընդունված ակտը և արգելելու ԳՇ նոր պետ նշանակելը մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Ընդ որում դրա արդյունքում Օնիկ Գասպարյանը կշարունակի պաշտոնավարել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular