ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրավունք»․ Ալիևը համարում է, որ ՀՀ իշխանություններն այսօր կառավարվում են Ադրբեջանից․ Թևան Պողոսյան

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Մարդկային զարգացման մի­ջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը հետևյալ կար­ծիքին է.

-Ալիևը հա­մարում է, որ ՀՀ իշխանություն­ները այսօր կա­ռավարվում են Ադրբեջանից, և դա է պատճառը, որ նա իրեն ինչ ասես կարող է թույլ տալ: Եթե պետք լինի՝ մատ էլ թափ կտա, ձեռքն էլ սեղանին կխփի՝ վստահ լի­նելով՝ ՀՀ իշխանությունները ծպտուն ան­գամ չեն հանի:

Մարդը մի անգամ, երկու անգամ փոր­ձել է ծաղրել ու պատասխան չի ստացել, բնական է, որ ով էլ լինի, երես կառնի: ՀՀ իշխանություններն էլ իրենց համար ար­դարացում են գտել, որ եթե պատասխա­նենք, մեր գերիներին կվնասեն: Մեր գերի­ներին չեն վերցրել, որ մենք լռենք, այդ գե­րիներին վերցրել են, որ մեզ ճնշեն:

Իսկ դրա դեմն առնելու համար կա ընդամենը երկու ճանապարհ․ կամ դու պիտի կարո­ղանաս գերիներին փոխանակես բոլոր-բոլորի հետ սկզբունքով, կա՛մ պետք է գնաս աշխարհով մեկ այնպիսի սանկցիաների համակարգ մշակես, որ Ադրբեջանն այն­պես մղկտա, որ որ ուզի-չուզի գերիներին վերադարձնի: Թե չէ, լռելով՝ գերիների ճա­կատագիրը չի մեղմվելու: ՀՀ գործող իշ­խանությունն է թույլ տվել Ալիևին՝ նման լկտի պահելաձև ցուցաբերել հայ ժողովր­դի նկատմամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular