ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրավունք»․ Երբվանից կգործի Ստեփանակերտի օդանավակայանը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրավունք» թերթը գրում է. «Դեկտեմբերի առաջին տասնօրյա­կում Ստեփանակերտի օդանավակայա­նը կվերսկսի աշխատանքը: Ռուսաստա­նի Դաշնության (ՌԴ) ռազմական տրանսպորտային ավիացիայի ինքնա­թիռները կկարողանան օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար կենտրոնների սպասարկման համար»: Նման հրապարակմամբ դեռևս անցած նոյեմբերին հանգես եկավ «Ռիա նովոստին»՝ հղում անելով տեղական վարչա­կազմի աղբյուրին:

Դեկտեմբերի վերջին էլ, առավել ստույգ՝ դեկտեմբերի 25-ին, «Իրա­վունքը» ԱՀ նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանից հե­տաքրքրվել էր, թե օդանավակայանը հստակ երբ կգործարկվի: Նա մեզ հետ զրույցում, մասնավորապես, ասել էր. «Ստեփանակերտի օդանավակայանի տարածքն ականազերծվել է, և այն լիո­վին պատրաստ է բնականոն աշխա­տանքի: Դեռ որոշ քննարկումներ կլի­նեն: Երբ շահագործվի, այդ բոլոր հար­ցերին կտրվի պատասխան: Ամենայն հավանականությամբ, տարեսկզբին կշահագործվի, այս պահին մանր-մունր վերջնական քննարկումներ են»:

Այն, որ Ստեփանակերտի օդանավա­կայանի վերագործարկումը մտնում է ՌԴ-ի առաջնային ծրագրերի մեջ, մենք ևս առիթ ունեցել ենք ներկայացնել զի­նադադարի համաձայնագրի ստորագ­րումից արդեն օրեր անց: Նաև, որ ծրագրերի մեջ է օդանավակայանի արդիականացումը և առաջին հերթին թռիչքուղու երկարացումը, որ հնարա­վոր լինի ընդունել անգամ ամենածանր ռազմական և քաղաքացիական ինք­նաթիռները: Ընդ որում, այդ գործընթա­ցը մեկնաբանվում է նոյեմբերի 9-ի հա­մաձայնագրի այն դրույթով, որը սահմա­նում է՝ «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտա­յին կապերը...»:

Տարեսկզբից անցել է երեք ամիս, իսկ օդանավակայանի գործարկման մա­սին խոսք անգամ չկա: Ինչո՞ւ, հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ԱՀ նախագահի նոր մամլո խոսնակ Լուսինե Ավանեսյանից, ով կցկտուր պատաս­խաններ տվեց.

«Դեռ որոշակիություն չկա ժամկետ­ների մասով»:

Բայց Ձեր գործընկերը պաշտոնա­պես ասել էրոր ամենայն հավանակա­նությամբ այն կգործարկվի տարեսկզբինՀիմա ո՞րն է խնդիրըկասե՞ք:

Անորոշ են ժամկետները, այսքանը այդ հարցով կարող եմ ասել, ոչինչ ավելին:

Իսկ ահա մեր այլ աղբյուրներ տեղե­կացնում են, որ ռուսական կողմը դեռ սպասում է, որ վերջնական տեսքի կբերվի կոմունիկացիաների վերագործարկմանը վերաբերող եռակողմ համա­ձայնագիրը: Դրա շրջանակում ռու­սական կողմը ներկայացրել է նաև օդանավակայանի հարցը: Ադրբեջանը թեև փորձել է «մի փոքր» դեմ գնալ, սա­կայն հասկանալով, որ ռուսներն օդա­նավակայանի հարցն ամեն դեպքում լուծելու են, գերադասել են այն դիրքը բռնել, թե՝ ի՞նչ կա որ, համաձայն են: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ տեխնիկական աշխատանքներն օդա­նավակայանում գրեթե ավարտված են, դեռ կա մի փոքր խնդիր՝ թռիչքուղու հետ կապված, որը ևս լուծման փու­լում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular