ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այվազովսկու պատկերասրահը ժամանակավորապես կփակվի

ՄՇԱԿՈՒՅԹ

Հովհաննես Այվազովսկու անվան պատկերասրահը, որը գտնվում է Թեոդոսիայում, մարտի 16-ից փակ կլինի այցելուների համար. պատճառը վերանորոգման և վերականգնման աշխատանքներն են։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը։

Պետական փորձաքննության գլխավոր վարչությունն արդեն ավարտել է պատկերասրահի վերակառուցման նախագծահաշվարկային փաստաթղթերի հետ աշխատանքը:

«Այցելուների մուտքը գլխավոր սրահ արդեն անհնար է, իսկ մարտի 16-ից մեզ մոտ ամբողջությամբ դադարեցվում է այցելուների ընդունումը՝ աշխատանքների մեկնարկի կապակցությամբ։ Վերականգնման ընթացքում նկարները կգտնվեն երկրորդ մասնաշենքում»,-հայտնել է Գայդուկը։

Վերականգնմամբ զբաղվող ընկերությունը նախատեսում է աշխատանքներն ավարտել տարվա ընթացքում, այդ ամբողջ ընթացքում պատկերասրահն այցելուներ չի ընդունի։ Աշխատանքների ընթացքում նախատեսվում է կատարել պատերի ջրամեկուսացում, տեղադրել պատերի չորացման համակարգ, օդափոխության, լուսավորության և ազդանշանային համակարգեր, ինչպես նաև փոխել տանիքածածկի մի մասը: Գլխավոր մասնաշենքի աշխատանքներն ավարտելուց հետո դրանք կսկսվեն երկրորդ մասնաշենքում՝ Այվազովսկու քրոջ տանը, և նկարները կտեղափոխվեն հակառակ ուղղությամբ՝ արդեն նորոգված տարածք։

Պատկերասրահի (Թեոդոսիայում նկարչի նախկին տան) հավաքածուն գեղանկարչության, գրաֆիկայի, արխիվային փաստաթղթերի և լուսանկար-փաստաթղթերի, հուշ-իրերի և դեկորատիվ-կիրառական արվեստի առարկաների ստեղծագործությունների եզակի համալիր է (ընդհանուր առմամբ ավելի քան 13 հազար ցուցանմուշ): Այստեղ հավաքված է Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների, նրա աշակերտների և 17-19 դարերի արևմտաեվրոպական ծովանկարիչների, ինչպես նաև այլ գեղանկարիչների աշխարհի խոշորագույն հավաքածուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular