ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հալեպում ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չորեքշաբթի ահաբեկիչները սկսել են ռմբակոծել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի միանգամից մի քանի թաղամասեր: Քրիստոնեական Ազիզիա թաղամասում զոհվել է 4 մարդ, հաղորդում է RIA Novosti-ին՝ հղում անելով քաղաքի աշխարհազորայինների իրենց աղբյուրին:
Ավելի վաղ Sputnik գործակալությունը հաղորդում էր Համդանիա շրջանում ևս երեք խաղաղ բնակիչների զոհվելու մասին:
«Ահաբեկիչներն այսօր ռմբակոծել են Հալեպի միանգամից մի քանի թաղամասեր և կենտրոնական հատվածը: Ազիզիայում բեկորային վիրավորումներից զոհվել է չորս մարդ: Ալ-Ռազի և Ալ-Ջամիա հիվանդանոցներում մոտավորապես 15 վիրավոր է բերվել»,- հաղորդել է գործակալության աղբյուրը:
Այս պահին գործում է ռազմական ավիացիան, հարվածներ են հասցվում ահաբեկիչների կրակային դիրքերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular