ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճգնաժամը հաղթահարելու միակ լուծումը արտահերթ ընտրություններն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օնիկ Գասպարյանն իրեն ազատելու որոշումը բողոքարկել է վարչական դատարանում: Միաժամանակ վարչապետը նախագահին առաջարկել է ԳՇ պետի պաշտոնում նշանակել Արտակ Դավթյանին: Արմեն Սարգսյանը չի ստորագրել Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու հրամանագրի նախագիծը, իսկ վարչապետը այն կրկին հետ է ուղարկել։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

—Պարոն Մեհրաբյան, ինչպես եք գնահատում ստեղծված իրավիճակը և Ձեր կարծիքով, իրավիճակին, ի վերջո, ի՞նչ հանգուցալուծում կարող է ստանալ։

— Հանգուցալուծումը արդեն ստացվել վերջացել է, այն, որ Օնիկ Գասպարյանի փոխարեն այսօր, արդեն Արտակ Դավթյանն է իրավունքի ուժով հանդիսանում ԳՇ պետ։ Կա սահմանադրություն, որտեղ նշված է, որ նման դեպքում, իրավունքի ուժով վարչապետի արված միջնորդությունը ստանում է վավերացում։ Այսինքն ,պարզապես նախագահը չի ուզեցել իր մաս պատասխանատվությունը ստանձնել թե Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելով, թե Արտակ Դավթյանին պաշտոնին նշանակելով։ Իսկ մնացածը գնացել է բնականոն հունով։

Երկրում ճգնաժամը շարունակվում է, Բաղրամյան պողոտան 10 օրից ավելի փակ է: Արդյոք արտահերթ ընտրությունների շուրջ համաձայնության գալով հնարավոր կլինի որոշ չափով մեղմել ստեղծված լարվածությունը:

— Ճգնաժամ անշուշտ կա և ունի միայն մեկ լուծում՝ դա արտահերթ ընտրություններն է, և արտահերթ ընտրությունների հետ կապված վարքականոնի առումով պայմանավորվածությունը` հնարավորություններ փնտրելու նպատակով, նախագահը նախաձեռնել է քննարկում, որին համաձայնվել են և իշխող խմբակցությունը և ընդդիմադիր խմբակցությունները,որոնցից մեկի արձագանքը առայժմ չկա, կլինի կհասկանանք։ Եվ ըստ այդմ էլ, այո, ես կարծում եմ, այս տարի պետք են այդ ընտրությունները անց կացնեն, որ այս իրավիճակին վերջ դնեն։

— Մամուլում լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է ընտրությունները կայանան մայիսին։ Ինչ եք կարծում այդ դեպքում, արդյոք խնդիրներ չեն առաջանա։

— Միակ խնդիրը, կարծում եմ այն կլինի, որ որոշ քաղաքական ուժեր պատրաստ չեն լինի այդ ընտրություններին, բայց ամեն դեպքում, եթե լինեն մայիսին դեռ երկու ամիս ժամանակ կա և պետք է փոքր ինչ ավելի արագ գործեն, որ ժամանակը խոչընդոտ չհանդիսանա, այլ խնդիր ես չեմ տեսնում։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular