ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոսկե սարեր խոստացող նախարարը և տնտեսության հակառեկորդները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լրանում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի պաշտոնավարման չորորդ ամիսը, ժամկետը՝ հաշվետվողական է և քանի որ ինքը` նախարարը, չի շտապում հանրությանը ներկայացնել իր աշխատանքի բուռն արգասիքները, փորձենք ինքներս ամփոփել, թե ինչ է  հասցրել այս ծանր և պատասխանատու շրջափուլում անել նախարարը:

Նոյեմբեր ամսին մի շարք հիմնարկնե­րում, այդ թվում՝ Էկոնոմիկայի նա­խարարությունում, վերսկսել են պատերազմի պատճառով դադարեցված պարգևավճարների բաժանումը: Նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը, փաստորեն, եկած-չեկած՝ իր առաջին սուրբ գործն է համարել «պրեմիա» բաժանելը: 

Սկզբում Քերոբյանը հայտարարում էր, որ ներդրողները հերթ են կանգնել Հայաստանում ներդրում անելու նպատակով, չանցավ մեկ ամիս՝ նախարարը հերքում էր ինքն իրեն` ասելով, որ տնտեսության վիճակը ծայրահեղ ծանր է, ինչ խոսք՝ դա ակնհայտ է անգամ այն մարդկանց համար, ովքեր տնտեսությունից ոչինչ չեն հասկանում, սակայն հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ էր պայմանավորված սկզբանական շրջանում նախարարի լավատեսությունը, արդյո՞ք դա զուտ պոպուլիստական քայլ չէր:

Քերոբյանը այս ընթացքում հասցրեց հայտնվել նաև սկանդալի կիզակետում, այն էլ՝ միջազգային: Իրան կատարած այցի ընթացքում նախարարը, ըստ մամուլում առկա և չհերքված տեղեկությունների, ալկոհոլի ազդեցության տակ էր գտնվել և, թերևս, միայն իրանական կողմի բարեկամական տրամադրվածության շնորհիվ էր, որ այս միջադեպը չդարձավ միջպետական հերթական աղմկոտ սկանդալը:

Քերոբյանը հայտարարում էր, որ մտադիր է զարգացնել ադամանդագործության և ոսկերչության ոլորտները. կա՞ն արդյոք հաջողություններ այս ուղղությամբ, եթե անգամ առկա են ՝ հանրությունը այդ մասին տեղյակ չէ;

Քերոբյանը խոստանում էր խթանել ստարտափերի զարգացումը Հայաստանում: Ինչպես նաև կարծիք էր հայտնում, որ Հայաստանի տնտեսության համար նոր լոքդաունը խիստ անցանկալի է: Այսօր, երբ կառավարությունը կրկին պատրաստվում է գնալ խստացումների, այդ խնդիրը, կարծես թե, այլևս նախարարին չի հուզում և նա իր նախարարական խոսքը չի հնչեցնում այս հարցի շուրջ:

Միակ բանը, որ հասցրել է անել այս ընթացքում Վահան Քերոբյանը, դա Թուրքիայի հետ սահմանների հավանական բացման արդյունքում տնտեսական եկամուտների մասին գեղեցիկ հեքիաթներ պատմելն է, նախարարը տնտեսվարողներին ոսկե սարեր է խոստանում՝ տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում՝ չբերելով իր խոսքերի գեթ մեկ գործնական հիմնավորում:

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular