ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄՈԲ-ին անպատրաստ ռազմաճակատ են ուղարկել՝ քաղաքական ակտիվությունը բացառելու համար. Արա Սաղաթելյան. «Փաստինֆո»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվական դաշտում իրենց կողմից ստեղծված բեսպրեդելը և անպատրաստից մարդկանց ռազմաճակատ տանելն ու չոլերում թողելն ուներ մի նպատակ՝ ապահովել ֆրուստրացիոն երևույթներ, որ մարդիկ ցավից, վշտից ու խորը հիասթափությունից չցուցաբերեն քաղաքական ակտիվություն։ Այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

«Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հավաքվեք 30 հոգով, ընտրեք հրամանատար, վերցրեք ձեր պահարանից զրահաբաճկոններ, դա այն ժամանակ էր, երբ ինքը հստակ գիտեր, որ չի ընդունել ԳՇ տեղեկությունը, Վլադիմիր Պուտինի առաջարկը և ամենավատը՝ չի ընդունել հինգ նախագահների առաջարկը պատասխանատվությունը կիսելու և պատերազմը կանգնեցնելու»,- նշեց Սաղաթելյանը ևավելացրել. «մարդիկ, որոնք պատրաստ են կամավոր գնալու և իրենց կյանքը զոհաբերելու հանուն հայրենիքի կամ ազգային արժանապատվությանը, ակտիվ զանգվածն է, իսկ երբ ակտիվ զանգվածին ուղարկում ես ռազմաճակատ, ինչպես արեց Պորոշենկոն, նվազեցնում են ռիսկերը, որ այդ մարդը վաղը կլինի փողոցում»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular